Ընթերցելով Պ. Բեդիրյանի
<< Բառերի խորհրդավոր աշխարհում>>-ը
Երկրագունդը
շրջապատված է …Կաթնեղենով
Պարզվում է, որ երկրագունդը շրջապատված
է… կաթնեղենով: Ինչպե՞ս: Եթե նայենք գալակիկա
բառի <<ներսը>>, կգտնենք հին հունարեն ղալա(=գալա) բառը, որը նշանակում է <<կաթ>>: Նրա սեռականը
կլինի ղալակտոս(=գալակտոս), որը հիմք է դարձել վերոհիշյալ գալակտիկա բառի համար:
<<Կաթ>> և <<գալակտիկա>>
բառերի միակ կապը կառող ենք տեսնել Արիստոտելի երկերում, որտեղ հին հունարեն ղալա(=գալա)
բառը <<կաթ>> նշանակությամբ օգտագործվում է նաև <<Ծիր կաթին>>
իմաստով:
<<Ծիր Կաթին>>-ը գրաբար
կազմություն է, բառացի նշանակում է <<կաթի ծիր՝ գիծ՝ երիզ = կաթնագույն գիծ՝
երիզ>>: Այսպիսի անուն համաստեղությանը
երևի տրվել է, այն պատճառով, որ այն մարդկանց կաթնագույն է թվացել: