Friday 27 March 2015

Ճամփորդություն դեպի Արզական և Բջնի


Մարտի 25-ին մի խումբ Սեբաստացիներ ընկեր Հասմիկի ուղեկցությամբ ճանապարհվեցինք դեպի Արզական և Բջնի: Եղանակը հիանալի էր, իսկ բնությունն՝ իր անկրկնելի գեղեցկությամբ հիացնում էր և իր խաղաղությունը փոխանցում բոլոր ներկաներիս:Դարերի պատմություն ունեցող և զարմանալի կերպով պահպանված եկեղեցիները, Պահլավունիների բերդից մնացած հիշողությունները՝ փլատակների տեսքով, սարերի քամին և հրաշալի տեսարանը, որ բացվում էր այդ բարձունքից, յուրօրինակ զգացում էր արթնացնում՝ հայրենիքի հանդեպ ունեցած սիրո զգացում:Այս վեհ զգացումները ցավոք ընդհատվում էին տեղ-տեղ նկատվող աղբակույտերով: Տարածքի բնակիչները բողոքում էին ջրամատակարարումից, աղբահանությունից: Կային բազում խնդիրներ, որոնց դեռ կանդրադառնանք, բայց նախ կցանկանայի նշել, որ մենք ունենք հիասքանչ բնություն և պայմաններ՝ Հայաստանում էկոտուրիզմը զարգացնելու համար, միայն անհրաժեշտ է մի փոքր աշխատել, ստեղծել հարմարություններ, բայց որ ամենակարևորն է ստեղծել բարեկեցիկ պայմաններ տեղի բնակիչների համար: Միայն այդ դեպքում տեղացին կկարողանա ներկայացնել երկիրը՝ իր որջ գեղեցկությամբ, իսկ զբոսաշրջիկն էլ արդեն իսկ առաջին այցելության ընթացքում կմտածի կրկին այստեղ վերադառնալու մասին:Բնության գեղեցկությունը լրացրեցին, իսկ մարդկային անփութության հետևանքներից մի փոքր շեղեցին նոր ծանոթությունները, բացահայտումները, ծիծաղաշատ, համարձակ և ուսուցողական խաղերը: Այսպիսով իմ առաջին արշավը հիանալի անցավ:

Friday 20 March 2015

«Տնտեսական միամսյակ» ուսումնական ստուգատես

Այսօր՝ մարտի19, «Տնտեսական միամսյակ»-ի շրջանակներում կրկին բացահայտումների օր էր հայտարարված, բայց այս անգամ արդեն անծանոթ միջավայրում: Երեք սեմինարի հասցրել եմ ներկա գտնվել, տպավորվել՝ նույնպես: Այսօրվա յուրօրինակ անակնկալը այցելությունն էր Կենտրոնական բանկ: Զարմանալի կերպով պահպանված մետաղադրամներ, որոնցից շատերը հատվել են հազարավոր տարիներ առաջ, արվեստի գործ դարձած թղթադրամներ, թղթադրամի ստեղծման բազմաթիվ գաղտնիքներ և այլ հետաքրքիր երևույթներ կապված փողի և դրա պատմության հետ ներկայացվեց մեզ շրջայցի առաջին մասում, իսկ երկրորդ մասում արդեն ծանոթացանք ֆինանսական շուկայի, մեզ շրջապատող տնտեսական աշխարհի և դրա ղեկավարման հետ: Կենտրոնական բանկի աշխատակիցները սիրով պատասխանեցին մեր բոլոր հարցերին, և չնայած նրան, որ այդքան շատ գիտելիքներ մեզ տվեցին, դեռ վերջում էլ, որպես ուրախ ավարտ նվիրեցին օգտակար և համեղ նվերներ:

Հետաքրքիր էր թե՛ շրջայցը ցուցասրահներով, թե՛ երկար ճանապարհը դեպի դպրոց: Միակ բանը, որ ինձ ավելորդ թվաց, դա չափազանց հոգածությունն էր թղթադրամի և դրա ստեղծման համար անհրաժեշտ դետալների նկատմամբ: Կարծում եմ, որ արժե այն ջանքերից, որ թափվում է այդ գործընթացի վրա, մի փոքր էլ հատկացնել տնտեսական ոլորտում բարենորոգումներ կատարելու համար: Չէ որ Կենտրոնական բանկի գլխավոր գործառույթը գների կարգավորումն է և եթե այն կատարվի ինչպես հարկն է, ապա դրա հետևանքով ոչ միայն կբարելավվի մեր տնտեսական վիճակը, այլ նաև կվերականգնվի քաղաքացու վստահությունը և հավատը իր երկրի նկատմամբ, որն իմ կարծիքով ամենակարևորն է: Եթե լինի վստահություն, ապա այլևս կարիք չենք ունենա այդքան շատ պաշտպանական միջոցառումներ կիրառելու կեղծարարություններից խուսափելու համար, քանզի քաղաքացին վստահ կլինի, որ պետությունը կարող է ապահովել  իր բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ պայմաններ և չի գնա նմանատիպ խարդախությունների` իր գոյությունը պահպանելու համար: Չնայած այս ամենին, ես ուրախ եմ, որ դրամը որպես ազգային տարր անուշադրության չի մատնվել:

Wednesday 11 March 2015

Խոսքի մշակույթ. կարճաժամկետ առաջադրանք բոլորի համար

1. «Ցլամարտիկը»
Աղջիկը սիրում էր տղային:
Գիտեր, որ նա ամենահմուտ ցլամարտիկն է:
Նա բոլորից լավ էր տիրապետում մուլետին, իսկ փայլատակող սուրը կարծես նրա ճկուն ձեռքի շարունակությունը լիներ։ Սակայն չնայած նա ամենաճկունն ու արագաշարժն էր, գեղեցիկն ու անվախը, այդպես էլ հռչակավոր մատադոր չդարձավ:Մատադոր լինելու համար նրան պակասում էր ամենագլխավորը: Նա երբեք դուրս չեկավ մարտադաշտ հաղթանակած, ամեն անգամ տատանվում էր, ասումգուցե այս անգամ, էլ…»:

Իրականում նրան մատադոր դառնալու համար խանգարեց աղջկա քնքուշ հայացքը, հիացմունքից այրվող աչքերը, որ կատարելություն էին պահանջում: Վախենում էր: Վախենում էր սխալվել, կորցնել անվերադարձ, այդ պատճառով էլ վճռական պահին, երբ մի քիչ էլ ու հաղթանակն իր ձեռքերում կլիներ, որոշեց թողնել ցլամարտը, լինել աղջկա հերոսը՝ տանը, հենց նրա կողքին, այլ ոչ թե մարտադաշտում: Գուցե դա լավագույն տարբերակ էր:

Tuesday 3 March 2015

Holiday

John and Mary had been married twenty years. They have same profession and they work for the same company. It was fifteen years ago, when they had an unusual holiday together.
That year John decided to make surprise to Mary and he asked his boss to give them holiday at the same time. John bought two tickets to Switzerland. It was a very big surprise for Mary, she was happy and excited.
They were already there and the first that they did was going to the restaurant because they were come to Switzerland by train and it took them five hours and so they were very hungry.
After breakfast they decided to go to the “skiing hill”. They reached to the top of the hill by ropeway, there a beautiful sight opened. John had prepared everything beforehand. He knew that Mary liked skiing more than other kind of sport. They skied to the forest and then had a little picnic. During picnic John gave Mary a present. It was snow-white rabbit, with pink nose, in the gift box.

Now when they see how their rabbit jumps around the Christmas tree, they remember that beautiful and memorable day.