Sunday 24 April 2016

Էկոտուր 2016. «Որսագողություն»

Ըստ «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ 
14. Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի որսի սեզոնը բացվում է օգոստոսի երրորդ շաբաթ օրը և փակվում է հաջորդ տարվա մարտի 15-ին:
5.
Որսն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրված որսի թույլտվության հիման վրա:
6.
Որս կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ունեն`
1) որսորդական վկայական[1]
2) որսի թույլտվություն[2]
3) հրազենով որս իրականացնելու դեպքում` որսորդական զենք կրելու վկայական:
7. Որսն իրականացվում է`
1) որսորդական ողորկափող հրազենով
2) ակոսափող հրազենով (բացառությամբ ջրային տարածքների)
3) որսորդական սառը զենքով
4) ինքնաորս գործիքներով` թակարդներով, վարմերներով, որոգայթներով, ծուղակներով, ցանցապարկերով, թարփերով
5) խայծերով
6) խրտվիլակներով
7) որսորդական շներով
8) որսկան թռչուններով
9) թաքստոցներից:

Saturday 16 April 2016

Համացանցը միավորում է նաև իրական կյանքում

Նույնիսկ ամենալավ բաներն իրենց սահմաններից դուրս վերածվում են վատի: Համացանցը մարդկության հաղթանակներից է. կարող ես հազարավոր կիլոմետրերով հեռու լինել ընտանիքիցդ, բայց հանգիստ  զրուցել նրանց հետ, ասես կողք կողքի նստած լինեք, կարող ես ուզածդ պահին որոշել ու սկսել որևիցե օտար լեզու սովորել, արևստի գործեր ուսումնասիրել, քո ունեցած հաջողությունների, հայտնագործությունների մասին ողջ աշխարհին պատմել … Հիանալի է: Դու կարող ես ժամանակ խնայել անիմաստ փնտրտուքների հաշվին ու էլ ավելի լավ բաների վրա այն ծախսել:
Հանկարծ, այսքան առավելություններից հետո բախվում ենք իրականության հետ. արդյոք մենք ճիշտ ենք օգտագործում համացանցը և դրա ընձեռած հնարավորությունները: Երբ անտեղյակ ես լինում մատուցվող նյութից, ապա էլ ավելի հեշտ է լինում խաբելը և այս իրողությունն, իմ կարծիքով, համացանցի համար առաջին բացասական կողմն է: Շատերս ենք խաբեության զոհ դառնում և նույնիսկ դրա պատճառ դարձած մարդիկ երբեմն չեն էլ գիտակցում դրա լրջությունը, իհարկե շատերն էլ օգտվում են այդ անտեղյակությունից  ու ծառայեցնում սեփական շահի համար: Շատ անգամ էլ իմանալով համացանցի վտանգների և դրանց հետևանքների մասին, պարզապես անտեսում ենք դրանք: Հետևաբար համացանցի լավ ու վատ լինելը կախված է մեզնից՝ մեր տեղյակության և գիտակցական մակարդակից:

Կիրակի օրը պարզվեց, որ մեր դպրոցից չորս սովորող գնալու է Հ1 հեռուստաընկերություն՝ «Մայրիկների ակումբ» հաղորդաշարին մասնակցելու և սեփական կարծիքը արտահայտելու թեմայի վերաբերյալ և ինձ ընձեռվել էր հնարավորություն լինելու այդ կազմում: Անսպասելի էր, բայց պատկերացրեք, որ այս դեպքում էլ համացանցը և առհասարակ նորագույն տեխնոլոգիաները օգնեցին, քանի որ ես մոտավոր տեղյակ էի՝ ինչ էր սպասվում և անհանգստությունս ավելի քիչ էր: Իհարկե իրականությունն իմացածիցս էլ ավելի տպավորիչ էր: Անիմաստ է փորձել բառերի մեջ տեղավորել այն, ինչ ինքս էլ դեռ մինչև վերջ չեմ հասկացել: Անծանոթ, տարօրինակ վիճակն այնքան արագ ավարտվեց, որ չհասցրեցի զգամ, միայն հստակ կարող եմ ասել, որ նախքան այդ անծանոթ շատ բաներ բացահայտվեցին, մեծ քանակով դրական էներգիա ու հետաքրքիր տպավորություններ ստացա, ևս մեկ անգամ վերանայեցի իմ վերաբերմունքը համացանցի նկատմամբ և մի կարևոր բան էլ հասկացա, որ միշտ պետք է պահուստային տարբերակներ ունենալ կյանքի ցանկացած իրավիճակի համար: