Friday 19 June 2015

482-484թթ. ապստամբական Հայաստան: Վահան Մամիկոնյան

                                                          Ներածություն
Նախագիծը երկրորդ համաժողովրդական ապստամբական շարժման (482-484թթ.), դրա հետևանքների և այդ ժամանակաշրջանում Վահան Մամիկոնյանի դերի մասին է: Այստեղ ներկայացվում են մարզպանական Հայաստանի և Պարսկաստանի հարաբերությունները, հայերի դիրքորոշումները և գործողությունները, համագործակցությունը Վրացիների հետ:                           
                                   Իրավիճակը մարզպանական Հայաստանում
459թ. Սասանյան Պարսկաստանում գահ բարձրացավ Հազկերտ Բ-ի որդի՝ Պերոզը: Նա Հայաստանի հանդեպ շարունակում էր վարել իր հոր քաղաքականությունը: Նա գտնում էր, որ Ավարայրից հետո մարզպան Ատրմիզդը իր անելիքն արել է և նրա փոխարեն 464թ. նոր մարզպան է նշանակում Ատրվշնասպին (464-481թթ.): Հայաստանի տարբեր մասերում պարսիկները վերսկսում են հալածանքները հայերի դեմ և ձգտում են Հայաստանը դարձնել սովորական պարսկական մարզպանություն:
Նոր մարզպան Ատրվշնասպի շուրջը հավաքվեց հայ ֆեոդալական վերնախավի «ուխտանենգ» մասը, որն ավելի ուժեղացրեց պայքարը «ուղտապահների» դեմ: Առաջին հերթին որոշում են ասպարեզից հեռացնել Գյուտ կաթողիկոսին, որի մասին լուրեր էին պտտվում, թե նա գաղտնի բանակցություններ է վարում բյուզանդացիների հետ: Պերոզի հրամանով Տիզբոն է կաչվում կաթողիկոսը՝ քննելու նրա դեմ ուղղված Գադիշո Խոռխորունու ամբաստանագրերը և դատական պատասխանատվության ենթարկելու:
471թ. Տիզբոն ժամանեց Գյուտ կաթողիկոսը; Գործի նախնական քննարկումը հանձնվեց պարսիկ ավագանու ներկայացուցիչ Յըզատվշնասպ Միհրանին: Նրան առաջարկում են պաշտոններ և ոսկի, եթե նա կրոնափոխ լինի, մերժելու դեպքում սպառնում են զրկել կաթողիկոսությունից:

Վաղ Վերածնունդը Իտալիայում և մարդկային մտածողություն

                                                                  Նախաբան
Վերածննդի դարաշրջանը մշակույթի պատմության մեջ հանդիսանում է ավատատիրությունից կապիտալիզմի անցման սկիզբը, Միջնադարից անցումը նոր դարաշրջանի: Դասական Վերածնունդը վերագրվում է Իտալիային, բայց այդ գործընթացները տեղի են ունեցել նաև արևելյան Եվրոպայում և Ասիայում:
Վերածննդի դարաշրջանը բաժանվում է  3 փուլի՝ Վաղ Վերածննդի(14-15դդ.), որի ներկայացուցիչներ են համարվում Պետրարկան, Բոկաչոն, Դոնաթելլոն, Բոտտիչելլին, Դժոտոն և այլոք, Բարձր Վերածննդի (15դ. վերջ-16դ. առաջին քառորդ), որի ներկայացուցիչներն են Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Ռաֆայելը, Ֆրանսուա Ռաբլեն, և Ուշ Վերածննդի(16դ.), որի ներկայացուցիչներն են Շեքսպիրը և Սերվանտեսը:
Անտիկ դարաշրջանում մարդու իդեալ էր համարվում այն անհատ-քաղաքացին, ով ենթարկվում է իր քաղաքի օրենքներին, բայց միևնույն ժամանակ չի կորցնում բնության հետ կապը, որը համարվում էր տիեզերքը: Այն հանդիսանում էր ամենի չափորոշիչը: Այդ չափորոշիչի հիմքում ընկած են օրենքները, առկա ինչպես բնության, այնպես էլ հասարակության մեջ:

Thursday 18 June 2015

Առաջադրանք 5

Ընտրեք ֆունկցիա: Կոորդինակային հարթության վրա նշեք այդ ֆունկցիայի գրաֆիկին պատկանող տասը կետ: Գծեք ֆունկցիայի գրաֆիկը:
f(x)= 2x2-3
f(1)= -1            
f(2)= 5
f(3)= 15
f(4)= 29
f(5)= 47
f(0)= -3
f(-1)= -1
f(-2)= 5
f(-3)= 15
f(-4)= 29

Monday 8 June 2015

Дизайнер Нур: Я готовлю духи внутри украшения

Дизайнер Нур, кто известен своими оригинальными украшениями, теперь производит духи тоже. Об этом с дизайнером более подробно побеседовал ArmStar.am .
- Нур, несколько месяцев назад говорился о том, что вы готовитесь производить духи, и оно, как и ваши украшение, не будут иметь второго экземпляра. Не будет второе от аромата заказчика. Оправдались ваши ожидание?
- Да, мои ожидание оправдались, и продолжают оправдаться.
- Я также знаю, что духи должен был сделан одним экземпляром: вы заранее должны общаться с заказчиком, потом понимая его суть создать его аромат. Вы работаете именно этим принципом?
- Да. Вообще все мои проекты, как заранее планируются, так и осуществляются, если больше не развиваются, то не изменяются тоже.
  - А заказчики духи те же люди, которые заказывали от вас украшение? То есть они ваши клиенты?
- Знаете, в основном у меня нет постоянных клиентов, потому что и̕  украшение, и̕  духи не имеют второго экземпляра. Оно характеризует данной личности, поэтому второго экземпляра не может существовать.  Внутренний мир человека - один. И он максимум может иметь три формы, ни больше.

Sunday 7 June 2015

Առատ էներգիա. երախտագիտության սուրբ օրենքը

«Աշխարհը հայելի է, այն յուրաքանչյուրին վերադարձնում է իր պատկերը»:
Արդյո՞ք մենք կարողանում ենք երախտապարտ լինել: Խոսքն ուղղակի «շնորհակալություն» ասելու մասին չէ, երբ մեզ լավություն են անում, չնայած ոմանց համար դա ևս մի քայլ է: Խոսքն արտաքին և ներքին երախտագիտության մասին է, երբ մարդը պատրաստ է իրենից մի մասնիկ տալ դիմացինին, որպեսիզի վերականգնի մի անտեսանելի հավասարակշռություն և իր շուրջ ստեղծի ներդաշնակություն:
Մենք ապրում ենք մի տարածության մեջ, որն ամբողջովին խաղ է և էներգիայի փոխհարաբերություն: Փաստացի այն համապարփակ Էներգիան է, Ճշմարտության Գիտակցումը, Ուժի Գիտակցումը, որը խաղալով հոսում է գետերի և առվակների տեսքով, իրեն դրսևորելով տարբեր որակներում:
Երբ մեզ որևիցե մի աղբյուրից ինչ-որ բան է տրվում, դա նշանակում է, որ այդ աղբյուրից մեզ որոշակի քանակով էներգիա է փոխանցվում: Սովորաբար մեզ հաճելի է ինչ-որ բան ստանալ: Ցանկացած նվեր անխոս գթասրտություն է: Եվ եթե մեր հոգին արդեն իսկ դրսևորվում է իր բնույթին համաձայն, ապա մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր այդպիսի «նվեր» պետք է գնահատել: Գնահատվում է այն աստիճան, երբ այդ պահին հոգու խորքից կրակի պես բարձրացող երախտագիտության, ինչ-որ բան տալու ձգտում է արթնանում՝ հաճախ նույնիսկ ավելին, քան տրվել էր:

«Հայոց լեզու 2014, թեստ1»

Ա մակարդակ 
1- 3) Հնդկընկույզ,երկընտրանք, անըստգյուտ, ճեպընթաց
2- 1) Ըմբռնել, ամպամած, թումբ, գամփռ
3- 1) Առընթեր, երկկողմ, շարվեշարան, հազիվհազ
4- 1) Աֆղանստանի Իսլամական Պետություն, Մեծ Մասիս, Դոնի Ռոստով, Ֆրանց Վերֆել
5- 3) Բիրտ,  դժնդակ, անողոք, անագորույն
6- 2) Բուժիչ- ախտածին, օրհնել-բանադրել, կարծրատիպ- ազատախոհ
7- 3) Հայ ժողովուրդն իր խորին երախտիքն է հայտնում Ֆրանսիային՝ ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունելու համար:
8- 3) Խցան, ընդունակ, միջոց, ապերասան
9- 2) Սառցաշերտ, հիմնապատ, մեղրամոմ, դեղաբույս
10- 4) Ուսուցչուհին հրահանգեց, որ առաջին շարքը պիտի վազի մինչև աղբյուր, մյուսը՝ սղոցարաններ:
11- 2)Փայտահատը հետ քաշվեց ու սոսկումով նայում էր, թե ինչպես են վերքից ընկնում կաթիլները՝ մերթ կարմիր արյան նման, մերթ վճիտ արցունքի պես:
12-3) Գործարանի ամբողջ բանվորների շրջանում տարածվում էր ըմբոստության ալիքը:
13-) Զգացի, որ տղան շատ վրդովվեց իմ այդ խոսքից, և փորձեցի մեղմել անհաճո իրավիճակը:

Tuesday 2 June 2015

Բարի գալուստ ամառ


Հունիսի 1՝ մանուկների պաշտպանության օր, ամռան սկիզբ և իհարկե ամենահարմար պահը ընկերական զբոսանքի համար: Բաց չթողնելով այս հրաշալի առիթը` չորս «փոքրիկ» սեբաստացիներով գնացինք նշելու մեր տոնը: Օճառե պղպջակներով, լայն ժպիտներով և իհարկե ֆոտոխցիկով ուղևորվեցինք Հաղթանակի զբոսայգի՝ մեր ուրախ տրամադրությունը փոխանցելու քաղաքին: Հավաքելով մանուկների երջանիկ ճիչերի, երկինք բարձրացող օճառե պղպջակների և անխնա «ժպտացող» արևի էներգիան, շարունակեցինք ճանապարհը դեպի Կասկադ՝ հաղթահարելու Երևանյան մեր առաջին բարձունքը: Այնտեղ բազմագույն ծառեր էին աճել, որոնց տերևները նման էին «խխունջ» մակարոններին: Նրանց կողքին կար սպիտակ արջ, իսկ շենքի ներսում փափուկ բազմոցներ, որոնց վրա ցավոք նստել չէր կարելի: Ժամանակակից արվեստն իրոք որ շատ հետաքրքիր է, և միայն ոտքերի անտանելի ցավը կարողացավ ստիպել մեզ կտրվել այդ աշխարհից, գալ իրական աշխարհ, ուր ամառային քաղաքն էր, իր փոքրիկների գունավոր ու արևառատ ժպիտներով: