Tuesday 30 September 2014

Project1:The importance of learning foreign language


Everyone needs to know foreign languages. It helps to communicate with different people, to study different cultures and acquire new knowledge. Knowledge of foreign languages is necessary for many professions. Besides doctors say that learning foreign languages assist to improve and maintain the memory.
Now the most common language is English. It is considered to be the most common language in a variety of professional fields, such as business, trade, sport… It is a practical language of modern technology.
I think, except that learning foreign languages is necessary, it is also interesting too. When you learn new words, explore another culture, you want to know more about it. Sometimes foreign languages help you find new things that will interest you. Anyway, if you do with love your job, everything will be easy and interesting.

Sunday 28 September 2014

Թարգմանություն 2

Գայ Լարամին և նրա անհավանական գիրք -քանդակները
Կանադացի Գայ Լարամին գրքերից ստեղծում է անհավանական քանդակներ:Այնուամենայնիվ նրան կարելի է համարձակորեն անվանել բազմաոլորտ նկարիչ, ով երեսունամյա աշխատանքային գործունեության ընթացքում իր ուղին գտել է անցնելով բազմապիսի ոլորտներով, ինչպիսիք ենռեժիսորական արվեստը, երաժշտությունը, երաժշտական գործիքների նախագծումը, տեսահոլովաների ստեղծումը, բեմանկարչությունը, քանդակագործությունը, արվեստի գործերի ստեղծումը, գեղանկարչությունը և գրականությունը:
Նա ստացել է ավելի քան երեսուն դրամաշնորհ և Կանադայի արվեստի խորհրդի, Ժոզեֆ Ս.Ստաֆերի անվան մրցանակերաժշտական կոմպոզիցիայի համար: Նրա աշխատանքները ճանաչում են ձեռք բերել Կանադայում, ԱՄՆ-ում, Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեցարիայում, Ճապոնիայում և Լատինական Ամերիկայում : Նրա քանդակագործական աշխատանքների կողքին կա բնապատկերներով և շինություններով կտրտված գրքերի`երկու անհավանական շարք ​ , որոնք վերնագրված են`<<Բիբլիոս>> և <<Մեծ պատ>>: Դրանցում հին գրքերի հաստ էջերը դարձել են խաղաղ լեռներ, սարահարթեր և հին շինություններ:
Իր անզուգական նկարները ստեղծելու համար, նա օգտագործում է հին բառարաններ և հանրագիտարաններ: Դրանցից նա կտրատում է իրական բնապատկերներ և սարահարթեր, այնուհետև ներկում դրանք բնության գույներով: Հեղինակի խոսքերով, անպետք գրքերը ժամանակի ընթացքում փոխակերպվում են սարերի,նա միայն օգնում է նրանց ընդունել իրենց իրական տեսքը:Եվ այդ ամենը նրա մոտ հիանալի է ստացվում:  
 
Թարգմանություն ռուսերենից:

Սոկրատեսի և Պլատոնի իմաստուն մտքերից հատվածներ


Սոկրատես`
·       Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ :
·       Ամեն մարդու մեջ էլ արև կա. Պետք է միայն թույլ տալ,որ այն լույս տա:
·       Չի կարելի բուժել մարմինը`չբուժելով հոգին:
·       Մեկը հարցրել է Սոկրատեսին ամուսնանա, թե՞ ոչ: Սոկրատեսը պատասխանել է.<<Արա որն ուզում ես, միևնույնն է կփոշմանես>>:
·       Նա է առավել հարուստ, ով գոհ է քչից, քանի որ այդպիսի գոհունակությունը վկայում է բնավորության հարստության մասին:
·       Հաճախ նայելով շուկայում վաճառվող իրերին Սոկրատեսն ասում էր.<<Ինչքան բան կա, առանց որոնց կարելի է ապրել>>:
·       Ում չի հարվածում խոսքը, նրան չի հարվածի նաև գավազանը:
·       Հագուստի մեջ աշխատի՛ր լինել վայելչագեղ,բայց ոչ պճնամոլ. Վայելթագեղության հատկանիշը պատշաճությունն է, իսկ պճնամոլության հատկանիշը` անչափավորությունը:
 Պլատոն`
·       Գիտելիքը ճշմարիտ կարծիքն է:
·       Հերոսը ծնվում է հարյուրի մեջ, իմաստունը`հազարի, բայց կատարյալ մարդ չի կարելի գտնել հարյուր հազարների մեջ:
·       Լիակատար տգիտությունը ամենամեծ չարիքը չէ. վատ յուրացված գիտելիքների կուտակումն ավելի վատ է:
·       Լավ սկիզբը գործի կեսն է:
·       Իրենց թշվառությունների համար մարդիկ հակված են մեղադրել ճակատագրին, աստվածներին և ում ասես, բայց ոչ միայն իրենք իրենց:
·       Ով երբեք հավատարմության երդում չի տվել, նա երբեք այն չի խախտի:
·       Տգետ են լինում միայն նրանք, ովքեր վճռում են մնալ այդպիսին:
·       Ամենայն իմաստության հիմքը համբերությունն է:
·       Աշխատելով ուրիշների երջանկության համար` մենք գտնում ենք մեր սեփական երջանկությունը:

Thursday 18 September 2014

Ֆլորիդայի համալսարանի գրադարանում այլևս տպագիր գրքեր չկան


Ֆլորիդայի պոլիտեխնիկական համալսարանը նոր գրադարան ունի: Դրա նախագծի վրա աշխատել է Սանտյագո Կալատրավան: Շքեղ ճարտարապետությամբ և դիզայնով այս շինությունն ունի հարմարավետ կահավորված աշխատատեղեր: Չնայած այդ բոլոր հարմարություններին` մի փոքրիկ բան պակասում է`տպագիր գրքերը:
Տպագիր դասագրքերի և գիտական գրականության փոխարեն այժմ օգտագործվում են էլեկտրոնային գրքեր:Այստեղ հարյուր երեսունհինգ հազարից ավելի վերանվանված էլեկտրոնային գիրք կա:
Էլեկտրոնային գրադարանից կարելի է օգտվել <<ընթերցարան>>-ի,պլանշետի կամ նոթբուքի միջոցով:Դրա հետ մեկտեղ գրադարանում կան պատճենահանման սարքեր,որոնց օգնությամբ հարկ եղած դեպքում կարելի է անհրաժեշտ նյութը պատճենահանել:
Այս ամենից զատ, ուսանողը ցանկության դեպքում կարող է ձեռք բերել տպագիր գիրք ցանկացած գրախանութից, իսկ դասագրքերը`նահանգի տասնմեկ համալսարաններից որևէ մեկի գրադարանից:
Ինչ վերաբերվում է էլեկտրոնային գրադարանին,Ֆլորիդայի պոլիտեխնիկը վաթսուն հազար դոլար է ծախսել, որպեսզի գրքերի անվճար հասանելիություն ապահովի իր ուսանողների համար:Եթե ուսանողին անհրաժեշտ է գիրք,դասագիրք կամ գիտական գրականություն,ապա նա կարող է հատուկ ինտերֆեիսով ընտրել անհրաժեշտ գիրքը և գնել այն համալսարանի հաշվին:
Պետք է նշել,որ Ֆլորիդայի պոլիտեխնիկական համալսարանն եզակի չէ իր փորձում:Նույն սկզբունքով է ստեղծված նաև ՆԱՍԱ-ի և Օրլանդոյում գտնվող,Ֆլորիդայի կենտրանական համալսարանի բժշկական գրադարանը:

Wednesday 17 September 2014

Мечтам и годам нет возврата



  У всех людей  есть мечты.Кто-то мечтает о игрушке, кто- то о хорошей учёбе,работе,жизни…Со временем мечты осуществляются или забываются,появляются новые мечты.Если ты не осуществляешь свою мечту вовремя,то потеряешь её навсегда.
  Отсюда следует,что нельзя попросту тратить годы.Надо ценить каждую секунду,потому что это никогда снова не повторится.И как мы не можем возвратить годы,так и не сможем возвратить мечты.​

Tuesday 16 September 2014

Եթե ես լինեի բնապահպանության նախարար...


Եթե ես լինեի բնապահպանության նախարար,ես ավելի շատ ուշադրություն կդարձնեի ջրային համակարգում եղած խնդիրների վրա:
Նախ կնորացնեի հին և մաշված ջրատար համակարգերը,դրանով իսկ կկանխվեր ջրերի արտահոսքը:Այն տարածքներում,որտեղ չկան կամ ոչ լիարժեք են ջրամատակարարման համակարգերը, կանցկացնեի նոր ջրագծեր:Կառանձնացնեի ոռոգման,կոյուղու և խմելու ջրի  ջրագծերը,որպեսզի վթարների դեպքում խուսափենք տհաճ դեպքերից:Խմելու ջրի մանրէազերծումը կառաջարկեի իրականացնել առողջության համար անվնաս նյութով:Բոլոր արտադրական գործարանների վրա կսահմանեի հսկողություն,որպեսզի արտադրական թափոնները ուղղարկվեին հատուկ մշակման,այլ ոչ թե թափվեին մոտակա գետերը:Կշատացնեի որակյալ մասնագետների քանակը,ովքեր ցանկացած պահի կկարողանաին արձագանքել և օպերատիվ կերպով վերացնել ծագած խնդիրը:

Monday 15 September 2014

Գրական խաղ Բոդլերյան մոտիվներով:Փուլ 4-րդ:Ծեծենք աղքատներին

 Այս ստեղծագործությամբ Շ.Բոդլերը արտահայտում է  իր անձնական կարծիքը մարդկային ինքնասիրությունը և պատիվը արթնացնելու վերաբերյալ:Նրա կարծիքով`ծեծից առաջացած ցավն է,որ կարողանում է արթնացնել մարդու ներսում խորը քուն մտած արժանապատվությունը:
Նա մի օր ընթերցելով այդ օրերի աղմուկ հանած գրքերը,որոնք խորհուրդ էին տալիս աղքատներին ստրկանալ և համարում էին նրանց գահազուրկ արքաներ, զգաց տհաճություն և անհամաձայնություն:Բոդլերը կարծում էր.<< միայն նա է հավասար ուրիշին,ով ապացուցում է դա,և միայն նա է արժանի ազատության,ով կարող է նվաճել այն>>:Այսպիսի մտորումներով նա գնում է սրճարան:Այնտեղ`սրճարանի մուտքի մոտ,նրանից մի մուրացկան գումար է խնդրում:Նա բաց չթողնելով առիթը կիրառում է իր<<հիանալի>>գաղափարը վերականգնելու համար մուրացիկի արժանապատվությունը:Բոդլերն իր ողջ ուժով սկսում է ծեծել մուրացկանին այնքան ժամանակ,մինչ չի արթնացնում նրա մեջ արժանապատվություն և ուժ իր անձը պաշտպանելու համար:Մուրացկանը հարձակվում է Բոդլերի վրա և սկսում է ծեծել նրան:Իր նպատակին հասնելուց հետո,Բոդլերը բացատրում է մուրացկանին իր կատարած արարքի իմաստը և խնդրում,որ նա էլ անպայման կիրառի այդ մեթոդը, վերականգնելու համար այլ մուրացկանների ինքնասիրությունը և արժանապատվությունը:
Մուրացկանը հասկանում և ընդունում է նրան:
Այսպիսով Բոդլերի յուրօրինակ տեսությունը հաջողության է հասնում:

Wednesday 10 September 2014

Ամենից աղտոտված գետերը


“Սիտառում գետ, Ինդոնեզիա” Այս գետը կարծես աղբի ավազան լինի, բայց այն համարվում է գյուղատնտեսության և մարդկանց ջրի հիմնական աղբյուրը: Մարդու գործունեության պատճառով գետը շատ աղտոտված է: 2008 թվականի դեկտեմբերին Ասիայի զարգացման բանկը տրամադրել է 500 միլիոն դոլար` գետը մաքրելու համար, սակայն,  ինչպես երևում է, տարիներ են հարկավոր այս գետը կյանքի բերելու համար:  

“Յամունա գետ, Հնդկաստան” Յամունան Գանգեսի ամենամեծ վտակն է, և աշխարհի ամենաղտոտված գետերից է: Հնդկաստանի մայրաքաղաքի`  Նյու Դելիի  թափոնների 58%-ը թափում են այս գետը: Շատ փորձեր են արվել  Յամունան, ինչպես նաև Գանգեսը մաքրելու համար, սակայան  ապարդյուն:  

Բուրիգանգա գետ, Բանգլադեշ” Բուրիգանգա գետը հիմնական գետն է, որ հոսում է Բանգլադեշի մայրաքաղաք` Դաքանի կողքով:  Բիոլոգիապես մահացած գետի 80 տոկոսը աղբ է:        
“Լանզհոույի Դեղին գետը, Չինաստան” Դեղին գետը Չինաստանի երկրորդ ամենաերկար գետն է և Հյուսիսային Չինաստանի ջրի հիմնական աղբյուրը: Բացի այդ, այս գետը միլիոնավոր մարդկանց համար հիմնական խմելու ջրի աղբյուր է, բայց այն աղտոտված է նավթի թափոններով:    
Մարիլաո գետ, Ֆիլիպիններ” Ռետինե հողաթափեր, բանանի արկղեր, շների կմախքներ, սրանք այն իրերից են, որոնք կարող եք տեսնել Մարիլաո գետի մակերեսին: Ջրերը պարունակում են թունավոր քիմիկատներ, ինչպիսիք են օրինակ` քրոմը, սնդիկը, պղինձը և այլն: Չնայած տեղական կառավարության հարկերին, մարդիկ շարունակում են գետը նետել աղբը, իսկ  գործարանները լցնում են թափոնները  գետը` աղտոտելով գետը: