Friday, 28 October 2016

Սիլվա

Իմ ազգանունը Ռիչվիկ է, և եթե ես արձագանքում եմ Ալբերտ անվանը, միակ պատճառը հարգանքն է: Տանել չեմ կարողանում այդ անունը: Միշտ ցանկացել եմ, որ ինձ Բրյուս անվանեն: Իմ ծննդյան վկայականը գտնվում է Մեծ Բրիտանիայում՝ Սոմերսեթի՝ Ուորլիք- Քորթի քաղաքապետարանի գրանցամատյաններում ՝ 1892 նահանջ տարվա ներքո: Ծնվել եմ փետրվարի 29-ին: Այս տեղեկությունները մատնանշում եմ, որպեսզի յուրաքնաչյուր անհավատ մարդ՝ ցանկության դեպքում, կարողանա հաստատել իմ գոյության հավաստիությունը:Ես ծնվել եմ Ռիչվիկների ընտանեկան ամրոցում: Ինձ տատիկս է մեծացրել՝ մորս մայրը, քանի որ ծնողներս մահացել են որսորդության ժամանակ՝ Արդենյան անտառի սրտում, ուր նրանց հրավիրել էր Բարոն Անտուան Վան-Վերպենը, ով, ինչպես հայտնի է, ազգակցական կապեր ուներ Նիդերլանդների արքայական ընտանիքի հետ: Իմ հայրը բուծած՝ կիսավայրի, աղվեսներ էր մատակարարում բարոնին:Նրա և մորս մահից հետո (նրանք՝ երկուսն էլ ընկել էին ձիուց և պատառ-պատառ եղել գազազած վայրի խոզերի կողմից) այդ ձեռնարկության գործունեությունը կանգ առավ: Կորցնելով երեխաներին՝ դժբախտությունից կուրացած, տատիկս հրամայեց քաղաքից դուրս տանել ֆերմաները և աղվեսները փախան: Ես մեծացա նրա խնամակալության ներքո՝ ամրոցում՝ հին, ընդարձակ տանը՝ կորած մարգագետինների և անտառների մեջ: Տատիկս մահացավ, երբ ես հասա որսորդությամբ զբաղվելու տարիքին: Մահվան մահճում նա ինձ ստիպեց երդվել հավիտյան հրաժարվել որսորդությունից: Ես ուրախությամբ հնազանդվեցի, որովհետև նրա՝ ծնողներիս մահվան մասին պատմություններից, անհաղթահարելի զզվանք էի ձեռք բերել այդ արյունալի սպորտի նկատմամբ: Եվ այսպիսով, աշխատանքս չհաշված (ես վերականգնեցի աղվեսներ բուծող ֆերման), ընթերցանությունը դարձավ իմ գլխավոր և մշտական զբաղմունքը:Ես մանկուց եղել եմ գրքերով շրջապատված: Դրանք ձևավորել են իմ բնավորությունը: Իմանալով այնքան, որքան առհասարակ հնարավոր է, որ մարդ իմանա իր մասին, ինձ այսպես կնկարագրեի. բարի քրիստոնյա, բայց ավելի շուտ՝ սովորության համաձայն, քան թե Աստծո հանդեպ ունեցած եռանդուն սիրուց: Գրքեր ընթերցելուց հետո՝ ես այդքան էլ գովելի պատկերացում ձեռք չբերեցի մարդկային ցեղի և նրա մտածելակերպի մասին: Մարդիկ փախչում են դառը ճշմարտությունից՝ ցանկալի մոլորությունների ստվերում թաքնվելով: Ինչպե՞ս կարելի է համոզված լինել, որ մարգարեներն որոշ աստվածային հայտնություններ ճիշտ՝ առանց որևիցե սխալի են մեկնել, չէ որ նրանք ընդամենը մարդիկ են եղել: Ունենալով նմանատիպ անվստահություն, ես խուսափում եմ եկեղեցիներից և հոգևորականներից, ինչպես նաև փիլիսոփաներից  և գիտնականներից: Եվ միայն մեկ բան կա հաստատված մարդկանց կողմից, որ իմ կարծիքով արժանի է վստահության. ամենաքիչ տրամաբանականը, առավել համեստը, բայց միևնույն ժամանակ ամենահինը և ամենակայունը՝ ավանդույթը: Դրա հետ միասին պարկեշտությունը, վերջինիս հետ ՝կրոնը. այդ պատճառով է, որ շատ չապավինելով նրա դոգմաներին, ես միևնույնն է մնում եմ նրան հավատարիմ: Այն մարդկային հարաբերությունները դարձնում է ավելի հաճելի և թեթև, խուսափում է դաժանությունից և բռնությունից, և վստահ եմ, որ դրանից ավելին պահանջել չես կարող՝ առանց պատրանքների մեջ ընկնելու:Ճանապարհորդությանս ընթացքում էլ ավելի համոզվեցի դրանում: Այսօր ես սկսում եմ իմ պատմությունը, չնայած չեմ պատրաստվում այն հրատարակել. ես իրականում որոշել էի երեսուն տարի սպասել այս էջերը գրելուն: Այն պահանջում է տարրական զգուշություն և շրջահայացություն՝ չէ որ մարդիկ հակված են հավատալու միայն այն հրաշքներին, որոնք արտացոլված են Աստվածաշնչում, և հրաժարվել՝ մնացած բոլոր հրաշքներից, նույնիսկ եթե դրանք սեփական աչքերով տեսնեն: Եվ միայն այն դեպքում կհավատան, եթե դրանք հավանության արժանանան իշխանությունների կողմից, կամ հաստատվեն սեփական արժեքներով : 

Շարունակելի... 
Վերկոր. «Սիլվա» 
Թարգմանիչ՝ Աննա Մաթևոսյան

Sunday, 9 October 2016

Լուսատիտիկ

Լուսատիտիկները եղեգների մեջ
(երկրաշարժից առաջ)
Հեղինակ՝ Իտո Սոզան
Fireflies in Reeds (pre-earthquake)
by Ito Sozan
Շատ վաղուց, իսկ ավելի կոնկրետ՝ տասնչորս-տասնհինգ տարի առաջ, ես ապրում էի ուսանողական հանրակացարանում: Այդ ժամանակ տասնութ տարեկան էի և նոր էի ընդունվել համալսարան: Տոկիոն ընդհանրապես չէի ճանաչում և երբեք մենակ չէի ապրել, այդ պատճառով էլ հոգատար ծնողներս էին ինձ համար բնակարան գտել: Բնականաբար, գինը վերջին տեղում չէր, բայց, միայնակ մարդու ծախսերի համեմատ, այն մի կարգ էլ պակաս էր:
Թե իմ կամքով լիներ, ինքս բնակարան կվարձեի ու կապրեի իմ հաճույքի համար: Չնայած՝ հիշելով, թե որքան արժեցավ համալսարան ընդունվելը, դրան գումարած ամսական վարձավճարը և ամենօրյա ծախսերը, այլևս ընտրելության տեղ չէր մնում:
Հանրակացարանը Տոկիոյում էր՝ բլուրի վրա, որտեղից երևում էր քաղաքի կենտրոնը: Հսկայական տարածությունը շրջապատված էր բետոնե ցանկապատով: Անմիջապես դրա հետևի երկու կողմերից բարձրանում էին հսկայական թեղիներ, որոնց տարիքը հատում էր կես դարը: Նրանց միջից չէր երևում երկինքը կանաչ սաղարթն այն ամբողջությամբ ծածկում էր:
Բետոնե ճանապարհը թեքվում էր՝ շրջանցելով ծառերը, հետո կրկին ուղղվում ու հատում ներքին բակը: Երկու կողմից իրար զուգահեռ ձգվում էին երկու- երեք հարկանի, երկաթբետոնե մասնաշենքերը: Հսկայական շինություններ էին:
Բաց պատուհաններից հնչում էր ռադիոն: Բոլոր սենյակներում կախված էին միանման մարմնագույն վարագույրներ. այնքան էլ նկատելի չէր, որ վաղուց անհույս գունաթափվել  էին:
Ճանապարհը հարում էր կենտրոնում տեղակայված գլխավոր շինությանը: Առաջին հարկում ճաշարանն ու մեծ բաղնիքն էին, երկրորդում՝ դասախոսությունների դահլիճը, մի քանի լսարաններ և նույնիսկ սենյակ՝ հյուրերի համար, բայց թե ինչ հյուրերի՝ անհայտ էր: Այս մասնաշենքին հարակից կար ևս մեկ հանրակացարան՝ նույնպես երեք հարկանի: Բակը շատ մեծ էր: Կանաչ խոտածածկի վրա՝ արևի ճառագայթներով ծածկված, պտտվում էին ջրցողիչ սարքերը: Գլխավոր շինության հետևում կային բեյսբոլի, ֆուտբոլի, և թենիսի վեց դաշտեր: Ավելին պետք չէր:
Հանրակացարանի միակ խնդիրն այն էր, որ այն կառավարում էր ինչ-որ կասկածելի իրավաբանական ներկայացուցչություն՝ առավելապես խիստ աջակողմյան տարրերից կազմված : Դա հասկանալու համար բավական էր ընթերցել գովազդային թերթիկը և կեցության կանոնները. «Հանուն հայրենիքի ամրապնդման իդեալ դառնալ՝ տաղանդավոր կադրեր կրթելու համար»: Սա  որպես կարգախոս է ծառայել հանրակացարանի ստեղծման համար: Կարգախոսի բովանդակությունից ելնելով էլ ֆինանսիստներն անձնական միջեցներ են ներդրելԲայց սա երևացող կողմն է: Ինչ վերաբերում է հակառակ կողմին՝ իրականությանը՝ ոչ ոք չգիտեր: Ոմանք ասում էին, որ հարկերից խուսափելու տարբերակ է, ուրիշները՝ խաբեություն՝ հանրակացարան կառուցելու գաղափարի ներքո առաջնակարգ հողատարածք ստանալու համար, մնացածն էլ կարծում էին, որ հասարակ ինքնագովազդ էր: Վերջին հաշվով, ոչ մի էական տարբերություն չկար:
Ամեն դեպքում, ուղիղ երկու տարի ապրեցի այդ կասկածելի վայրում՝ 1968 թվականի գարնանից մինչև 1970 թվականի գարուն:
Իրականում աջակողմյանների և ձախակողմյանների, կեղծավորության և ուրիշի տխրության վրա ուրախանալու միջև տարբերությունն այդքան էլ մեծ չէ:
Հանրակացարանի օրը սկսում էր պետական դրոշի հանդիսավոր բարձրացմամբ` բնականաբար պետական օրհներգի ներքո: Ինչպես սպորտային նորություններն էլ անբաժան են քայլերգից, այնպես, ինպես դրոշի բարձրացումը՝ օրհներգից:
Դրոշաձողով հրապարակը տեղակայված էր բակի կենտրոնում և բոլոր մասնաշենքերի բոլոր պատուհաններից տեսանելի էր:
Դրոշի բարձրացումը արևելյան մասնաշենքի (որտեղ ես ապրում էի) պետի պարտականությունն էր՝ բարձրահասակ, հիսունամյա տղամարդու՝ խորաթափանց հայացքով: Կոշտ մազերը սպիտակել էին, այրված վիզը երկար սպի էր հատում: Լսել էի, որ նա Նականոյի զինվորական դպրոցն էր ավարտել:
Որպես դրոշը բարձրացնողի օգնական՝ նրան մի ուսանող էր հետևում: Այդ ուսանողին ոչ ոք պարզ չգիտեր: Գլուխը սափրած էր, միշտ կրում էր ուսանողական համազգեստ: Ես ո՛չ նրա անունը գիտեի, ո՛չ էլ սենյակի համարը՝ որտեղ ապրում էր: Եվ երբեք չէի հանդիպել ո՛չ ճաշարանում, ո՛չ բաղնիքում: Ես նույնիսկ չգիտեի՝ նա իրոք ուսանող է, թե ոչ: Եթե կրում է ուսանողական համազգեստ, ուրեմն ուսանող է. էլ ի՞նչ կարելի է մտածել: Ի տարբերություն Նականոյեցու, նա կարճահասակ, ամրակազմ, գեր և գունատ էր: Եվ այս երկու բացարձակ հակապատկերների զույգն ամեն օր՝ առավոտյան՝ ժամը վեցին՝ հանրակացարանի բակում բարձրացնում էր դրոշը:
Սկզբում՝ հետաքրքրությունից դրդված, հաճախ էի վաղ արթնանում՝ հետևելու այդ չափազանց հայրենասիրական արարողությանը: Առավոտյան՝ ժամը վեցին՝ համարյա ռադիոյի ազդանշանի հետ միասին, զույգը հայտնվում էր բակում: Համազգեստավորը բերում էր ադամածառից պատրաստված տուփը, իսկ Նականոյեցին՝ «Սոնի» նվագարկիչը: Նա նվագարկիչը դնում էր դրոշաձողի հրապարակի աստիճանին, իսկ համազգեստավորը՝ բացում տուփը, ուր կոկիկ ծալված դրոշն էր: Նա հարգանքով փոխանցում էր դրոշը Նականոյեցուն, ով կապում էր այն պարանին: Համազգեստավորը միացնում էր նվագարկիչը:
Պետական հիմնդրոշը թեթևորեն բարձրանում էր դրոշաձողով: «…Քարերից…»  բառի ժամանակ այն դեռ կես ճանապարհին էր, իսկ «…մինչ այն ժամանակ» հատվածում արդեն հասնում էր գագաթին:
Այդ երկուսը կանգնում էին զգաստ և  հայացքներն ուղղում վեր բարձրացող կտորին: Պարզ եղանակին, երբ փչում էր քամին նույնիսկ հաճելի էր նայելը:
Երկոյան դրոշի իջեցումը տեղի էր ունենում նույն արարողակարգով, միայն թե հակառակ հերթականությամբ. դրոշն իջեցվում էր, ծալվում և դրվում ադամածառից պատրաստված տուփի մեջ: Գիշերը դրոշը չէր բարձրացվում:

Հարուկի Մուրակամի, «Լուսատիտիկ և այլ պատմվածքներ»
Շարունակելի...

Wednesday, 21 September 2016

Рэй Брэдбери- Улыбка

Что случилось с человечеством? Какая-то катастрофа, которая  привела к тому, что немного зданий остались неповрежденными, что у людей не было ничего: ни поесть, ни одеться, ни ездить… люди своими руками разбили последнюю машину. Они ненавидели цивилизацию, которая, по их мнению, стала причиной катастрофы. Чтоб снова не прийти к катастрофе, они уничтожали все мосты, связывающие их с прошлым, с цивилизацией. Изобретения,  такие, как машина, предметы искусств, как картины и вообще, что являлось частичкой цивилизации, должны были уничтожены. И это уничтожение “следов цивилизации” было единственной  радостью, праздником для них.
Когда ты сильно пострадал, когда у тебя жуткая боль, ты никогда больше ни хочешь повторять то, что стало причиной этого, тебе ничего не интересует, только чтоб это больше никогда не повторялось. Но уже здесь надо помнить о том, что даже боль не сможет стереть с мыслей, с души и сердца человека любовь. Любовь к красоте, к жизни, к людям, ко всему окружающему. И в этом случае можно сказать, что красота спасет мир, красота любви к человечеству и к всему тому, что оно создало.

Рассказ Р.Брэдбери- Улыбка

Պատրաստվում ենք ճամփորդել

Աղբյուրը՝ hetq.am կայքէջ
Սեպտեմբերի 24-ին պատրաստվում ենք ճամփորդել Կոտայքի մարզի Սոլակ գյուղ, ուր գտնվում է Մայրավանքը:
Սոլակ անվանման առաջացումը գալիս է Ցոլակ իշխանի անվանումից, ով Ք.ա. 2340- ական թվականներին կառուցել է Հրազդանի կիրճի վրա մի բերդ և նրա կողքին՝ գյուղ: Նրա անունով գյուղը կոչվում է Ցոլակ, իսկ հետագայում հնչյունափոխության հետևանքով այն վերածվում է Սոլակի: Գյուղն ունի բազմաթիվ մշակութային հուշարձաններ:
Մայրավանքը կառուցվել է VII դարի սկզբին Հովհանն Մայրավանեցու կողմից: Այն նաև անվանվել է Մայրոց վանք, Մայրավանք, Մարիամ Աստվածածնի վանք և եղել է բավական հայտնի. այնտեղ հանգրվանել են հայրապետեր, քահանաներ և այլ բարձրաստիճան հոգևորականներ:
Մի պատմություն կա կապված Հովհանն Մայրավանեցու հետ, ով դեմ էր միակամությանը, դրանով իսկ դեմ լինելով Եզր Ա Փառաժնակերտցի կաթողիկոսին: Դա պատճառ է հանդիսանում Եզր Ա Փառաժնակերտցու կողմից Հովհանն Մայրավանեցուն անարգելու նպատակով Մայրավանքին «Մայրագոմ», իսկ Հովհաննին՝ «Մայրագոմեցի» անվանելը:
Վանքը շատ է տուժել Լենկ Թեմուրի արշավանքներից և երկրաշարժներից: Եկեղեցու  որոշ մասերը, զարթաքանդակներն այժմ թափված են եկեղեցու բակում: Վանքն այժմ ուխտատեղի է:
Ի տարբերություն հենց Մայրավանքի, նրա մաս կազմող Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է XI-XII դարերում, որը և պատկերված է նկարում:
Աղբյուրներ, օգտակար հղումներ՝ 1, 2, 3, 4

Friday, 16 September 2016

Ես ընտրում եմ իմ ուսուցչին





 Մեր կրթահամալիրի բազմաթիվ առավելություններից ամենահետաքրքիրն ու նորարականն ինձ համար ուսուցչի ընտրությունն էր, այսինքն՝ ավագ դպրոցում մենք կարող ենք ընտրել մեր ուսուցչին: Շատ բաների մասին կարող եմ խոսել, թե դրանք ինչքան հետաքրքիր ու լավ են կազմակերպված մեր կրթահամալիրում, բայց ուսուցչին ընտրելու առանձնահատկությունն ինձ համար որքան անսպասելի, այնքան էլ հաճելի էր: Շատերին սա կարող է տարօրինակ թվալ, բազմաթիվ հարցեր կարող են առաջանալ, թե ինչու մենք պետք է ընտրենք մեր ուսուցիչներին, ինչն է դրա առավելությունը և, ի վերջո, ի՞նչ տարբերություն՝ ով կլինի քո ուսուցիչը: Բայց իմ կարծիքով դա շատ կարևոր է,  ամենակարևորներից մեկը: 
Մեր ուսուցիչներից յուրաքանչյուրը մշակում է ուսումնական նախագիծ-պլան, որը տեղադրելով բլոգում հասանելի է դարձնում մեզ համար այն ուսումնասիրելն ու հետագալում՝անհատական ուսումնական պլանները կազմելիս, հեշտ ընտրություն կատարելը: Ընտրություն կատարելը կարող է դժվար թվալ, հնարավոր է և սխալներ թույլ տալ, բայց կարծում եմ, որ սա լավագույն տարբերակն է՝ սովորել կողմնորոշվել, ընտրություն անել, մարդկային հարաբերություններ ստեղծել, մտածել, որոշելու պատասխանատվությունը կրել: Հավատացեք, բավականին պատասխանատու բան է՝ ընտրել այն մարդուն, ընկերոջը՝ ի դեմս ուսուցչի, ով քեզ կփոխանցի, ով քեզ կտա, ով քեզ հետ կաշխատի:  
Մեր ուսուցիչները շատ հոգատար են, ամեն հարցում պատրաստ են մեզ օգնելու և եթե ինչ- որ պատճառով հասկանաս, որ ուզում ես մեկ այլ ուսուցչի մոտ շարունակել, հաստատ նրանք կհասկանան քեզ: Սա փաստում է, որ ուսուցչի և սովորողի աշխարհայացքների տարբերության, անձնական անհամաձայնությունների պատճառով ուսումը երբեք չի կարող տուժել: 
 Կրթահամալիրում անցկացրածս տարիները, տարբեր ուսուցիչների հետ շփումը ինձ շատ բան են տվել, հնարավորություն՝ համեմատություններ ու եզրակացություններ անելու. ավելի լավ հասկանալու կարողություն, թե ինչ է անհրաժեշտ մեզնից յուրաքանչյուրին: Հնարավոր չէ չտեսնել այն մեծ աշխատանքը, որ կատարում են մեր ուսուցիչները, թե ինչ հմտությունների են տիրապետում, թե դասը հետաքրքիր ու մատչելի դարձնելու համար ինչքան հնարավորություններ են օգտագործում: Փաստորեն, մեզ ընձեռնվել է հնարավորություն ընտրելու այդ ստեղծագործող մարդկանց՝ մեր կրթությունը կազմակերպելու համար: 
Ի վերջո, նման մարդկանց կողքին դու կարող ես մեծացնել մտահորիզոնդ, աճել, և միգուցե դա դառնա քո կյանքի համար շրջադարձային:  
Մեր կրթահամալիրի կրթական ծրագրերն ու մեզ տրված հնարավորություններն այնքան բազմազան են՝ մեր կրթության գործին մասնակցելը, մեր կրթությունը կազմակերպելը, անհատական պլան կազմելը, որով ուզում ենք, որ մեր կրթությունն իրականացվի, անհատ-մարդու, իր սեփական կրթության համար պատասխանատու լինելը և սեփական կյանքումդ ինքնուրույն ստեղծագործելը... Միասին ընտրում, սովորում ու աշխատում ենք, փորձելով գտնել լավագույնը մեր համար: