Գայ Լարամին և նրա անհավանական գիրք -քանդակները
Կանադացի Գայ Լարամին գրքերից ստեղծում է անհավանական քանդակներ:Այնուամենայնիվ նրան կարելի է համարձակորեն անվանել բազմաոլորտ նկարիչ, ով երեսունամյա աշխատանքային գործունեության ընթացքում իր ուղին գտել է անցնելով բազմապիսի ոլորտներով, ինչպիսիք են` ռեժիսորական արվեստը, երաժշտությունը, երաժշտական գործիքների նախագծումը, տեսահոլովաների ստեղծումը, բեմանկարչությունը, քանդակագործությունը, արվեստի գործերի ստեղծումը, գեղանկարչությունը և գրականությունը:
Նա ստացել
է ավելի քան երեսուն դրամաշնորհ և Կանադայի արվեստի խորհրդի, Ժոզեֆ Ս.Ստաֆերի անվան մրցանակ` երաժշտական կոմպոզիցիայի համար: Նրա աշխատանքները ճանաչում են ձեռք բերել Կանադայում, ԱՄՆ-ում, Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեցարիայում, Ճապոնիայում և Լատինական Ամերիկայում : Նրա քանդակագործական աշխատանքների կողքին կա բնապատկերներով և շինություններով կտրտված գրքերի`երկու անհավանական շարք , որոնք վերնագրված են`<<Բիբլիոս>> և <<Մեծ պատ>>: Դրանցում հին գրքերի հաստ էջերը դարձել են խաղաղ լեռներ, սարահարթեր և հին շինություններ:
Իր անզուգական նկարները ստեղծելու համար, նա օգտագործում է հին բառարաններ և հանրագիտարաններ: Դրանցից նա կտրատում է իրական բնապատկերներ և սարահարթեր, այնուհետև ներկում դրանք բնության գույներով: Հեղինակի խոսքերով, անպետք գրքերը ժամանակի ընթացքում փոխակերպվում են սարերի,նա միայն օգնում է նրանց ընդունել իրենց իրական տեսքը:Եվ այդ ամենը նրա մոտ հիանալի է ստացվում:
Թարգմանություն ռուսերենից:
No comments:
Post a Comment