Thursday 18 September 2014

Ֆլորիդայի համալսարանի գրադարանում այլևս տպագիր գրքեր չկան


Ֆլորիդայի պոլիտեխնիկական համալսարանը նոր գրադարան ունի: Դրա նախագծի վրա աշխատել է Սանտյագո Կալատրավան: Շքեղ ճարտարապետությամբ և դիզայնով այս շինությունն ունի հարմարավետ կահավորված աշխատատեղեր: Չնայած այդ բոլոր հարմարություններին` մի փոքրիկ բան պակասում է`տպագիր գրքերը:
Տպագիր դասագրքերի և գիտական գրականության փոխարեն այժմ օգտագործվում են էլեկտրոնային գրքեր:Այստեղ հարյուր երեսունհինգ հազարից ավելի վերանվանված էլեկտրոնային գիրք կա:
Էլեկտրոնային գրադարանից կարելի է օգտվել <<ընթերցարան>>-ի,պլանշետի կամ նոթբուքի միջոցով:Դրա հետ մեկտեղ գրադարանում կան պատճենահանման սարքեր,որոնց օգնությամբ հարկ եղած դեպքում կարելի է անհրաժեշտ նյութը պատճենահանել:
Այս ամենից զատ, ուսանողը ցանկության դեպքում կարող է ձեռք բերել տպագիր գիրք ցանկացած գրախանութից, իսկ դասագրքերը`նահանգի տասնմեկ համալսարաններից որևէ մեկի գրադարանից:
Ինչ վերաբերվում է էլեկտրոնային գրադարանին,Ֆլորիդայի պոլիտեխնիկը վաթսուն հազար դոլար է ծախսել, որպեսզի գրքերի անվճար հասանելիություն ապահովի իր ուսանողների համար:Եթե ուսանողին անհրաժեշտ է գիրք,դասագիրք կամ գիտական գրականություն,ապա նա կարող է հատուկ ինտերֆեիսով ընտրել անհրաժեշտ գիրքը և գնել այն համալսարանի հաշվին:
Պետք է նշել,որ Ֆլորիդայի պոլիտեխնիկական համալսարանն եզակի չէ իր փորձում:Նույն սկզբունքով է ստեղծված նաև ՆԱՍԱ-ի և Օրլանդոյում գտնվող,Ֆլորիդայի կենտրանական համալսարանի բժշկական գրադարանը:

No comments:

Post a Comment