Tuesday 9 September 2014

Գրական խաղ Բոդլերյան մոտիվներով:Փուլ 1

 Ամենից շատ ո՞ւմ ես սիրում դու, ասա՝, հանելուկ- մարդ, հո՞րդ, քրո՞ջդ, թե՞ եղբորդ:


Ինձ համար իմ բոլոր հարազատներս էլ թանկ են և ես նրանցից յուրաքանչյուրին սիրում եմ յուրովի:
 Բարեկամների՞դ:
Բարեկամներիս նույնպես շատ եմ սիրում:Բարեկամ համարում եմ նրանց,ովքեր միմիայն բարին են կամենում ինձ և իմ ընտանիքին:
Հայրենի՞քդ:
Ես կարծում եմ ,որ առանց հայրենիքի չես կարող քեզ լիարժեք զգալ և հայրենիքի հանդեպ սերն է,որ քո մեջ արթնացնում է մարդասիրությունը, քո ունեցածը պահելու ու պահպանելու մեծ ցանկությունը:
 Գեղեցի՞կը
Գեղեցիկը չսիրել անկարելի է,առանց գեղեցիկի կյանքը անիմաստ կլիներ,և գուցե չլիներ:
 Ոսկի՞ն:
Նյութական բարիքները ուղղակի անհրաժեշտեն բարեկեցիկ կյանքի համար:
Հապա ի՞նչն ես սիրում դու, արտասովոր օտարական:
Ես սիրում եմ մարդկանց,տեսնել նրանց բարի դենքերը,ժպիտները… 

No comments:

Post a Comment