Tuesday 7 October 2014

Ակուտագավա: Թավուտում

   Երբ տղամարդը կապված էր ծառին, կատարվեց մի անսպասելի փոփոխություն: Այդ պահին ամուսինն այդքան սուր զգաց կնոջ գեղեցկությունը, քանի որ տեսավ նրան կողքից: Կինը կարծես այլևս նրանը չէր և տղամարդը այժմ ավելի լավ էր կարողանում գնահատել իր կորցրածը: Մենք բոլորս էլ ավելի լավ ենք կարողանում տեսնել և գնահատել այն ամենը` ինչն այլևս մերը չէ: Տղամարդն իր կնոջը տեսավ ուրիշի կողքին և այդ իսկ պատճառով սկսեց տեսնել կնոջ  յուրահատուկ գեղեցկությունը`այն գեղեցկությունը, որ  կարող էր կորցնել:
 Այս ստեղծագործությունը կարդալով հասկացա,որ ճիշտն այն ամենն է ինչ դու ես ցանկանում տեսնել, լսել և հասկանալ: Իսկ ճշմարիտն իրականությունն է, որ մնում է անփոփոխ, անկախ քո կամքից, վերաբերմունքից և ներկայացրածից:

ստեղծագործություն



No comments:

Post a Comment