Ես համաձայն եմ կարծիքներից երկուսի
հետ էլ, բայց որոշ չափով: Կարծում եմ, որ փողի ազդեցությունը կախված է անհատից`նրա
մտածելակերպից, իր համար կյանքում եղած կարևորություններից: Փողն ապրելու համար միջոց
է, որը նաև <<մեծ>>փորձություն է մարդու համար: Կախված անհատի որոշումից
այն կարող է դառնալ ճահիճ, որից դուրս գալու համար շատ ավելի մեծ ջանքեր են պետք, քան
դրանից խուսափելու համար:
Եթե անհատը օգտագործում է փողն այնպիսի
շռայլությունների վրա, որոնք նրան ոչ միայն օգուտ չեն բերում, այլ նաև վնասում են,
և առանց դրանց կարելի է ապրել, նույնիսկ ավելի երջանիկ, ապա փողն իրոք կարող է փչացնել
մարդու հոգին:
Փողը կարելի է օգտագործել մտահորիզոնը
ընդլայնելու համար: Այս դեպքում և՛ նոր հետաքրքրություններ ես կյանքում գտնում , և՛
հոգուդ <<քաղցն>> է բավարարվում:
No comments:
Post a Comment