Friday 30 January 2015

Փիլիսոփայություն

Մ.Ասատրյան <<Փիլիսոփայության ներածությունը>>`
Ճշմարտությունը մարդկային իմացության անմիջական եւ ընդհանուր նպատակն է: Մարդը ճանաչում է աշխարհը հանուն ճշմարտության, ձգտելով պարզել, իմանալ ճշմարտությունը:
Ընդհանուր առմամբ ճշմարտությունը մարդու մտքի, գիտելիքի համընկնումն է իրականության հետ:
Բացարձակ եւ հարաբերական ճշմարտություն`
Բացարձակ ճշմարտությունն իր առարկայի լրիվ, սպառիչ, մանրամասն ու ճշմարիտ արտացոլումն է: Այն կատարյալ է եւ որեւէ փոփոխության ենթակա չէ, այն հավիտենական ճշմարտություն է: Հարաբերական ճշմարտությունն, ընդհակառակը, արտացոլում է իրականությունը ոչ լրիվ, ոչ սպառիչ, թերի ու մոտավորապես: Այն անկատար է, փոփոխական եւ ժամանակավոր:

Բացարձակ եւ հարաբերական ճշմարտության փոխհարաբերության վերաբերյալ ձեւավորվել են 3 տարբեր տեսակետներ:
1.Առաջինը դասական մետաֆիզիկայի տեսակետն է, որն ընդունում է բացարձակ ճշմարտությունը եւ ժխտում է հարաբերական ճշմարտությունը: Ըստ այս տեսակետի, մի որեւէ միտք կարող է կամ բացարձակ ճշմարտություն լինել, կամ էլ՝ բացարձակ մոլորություն: Միջինը չկա: Ճշմարտությունն ու մոլորությունը, հետեւաբար, բացարձակապես հակադիր են միմյանց: Այս տեսակետը տանում է դեպի ճշմարտության մոնիստական ըմբռնումը: Մոնիզմը պնդում է, որ ամեն մի իրի կամ երեւույթի մասին ճշմարտությունը մեկն է, միակն է: Երկու եւ ավելի ճշմարտություն չի կարող լինել: 
Բացարձակ ճշմարտության մետաֆիզիկական ըմբռնումը՝2. դոգմատիզմի իմացաբանական հիմքն է:
Բացարձակ եւ հարաբերական ճշմարտության հարցում 3.երրորդ տեսակետը Հեգելի մշակած դիալեկտիկական տեսակետն է: Ի տարբերություն դոգմատիզմի եւ ռելյատիվիզմի, դիալեկտիկան ընդունում է եւ բացարձակ, եւ հարաբերական ճշմարտությունը, համարում է դրանք իրար հետ անխզելիորեն կապված:
Կոնկրետ ճշմարտություն: Դիալեկտիկան ասում է. վերացական ճշմարտություն չկա, ճշմարտությունը միշտ կոնկրետ է, այսինքն՝ կախված է որոշակի պայմաններից ու իրավիճակներից: Եթե դրանք փոխվում են, ապա պետք է փոխվի նաեւ ճշմարտությունը: 
Ճշմարտության կոնկրետությունը պահանջում է. մի որեւէ մտքի, դրույթի կամ գաղափարի ճշմարիտ լինելու կամ չլինելու հարցը լուծելիս պետք է հաշվի առնել այն պայմաններն ու իրավիճակները, որոնց սահմաններում դրանք ճշմարիտ են եւ որոնցից դուրս դառնում են մոլորություն: Ճշմարտության կոնկրետությունը սկզբունքային կարեւորություն ունի իմացության տեսության համար: Այն մի սկզբունք է, որն ուղղված է դոգմատիզմի եւ նրան ուղեկցող ամեն տեսակի սխեմատիզմի, շաբլոնի եւ մտքի քարացման դեմ:
Մարդկային իմացության գործընթացն ունի 2 կողմ, որոնք կոչվում են իմացության սուբյեկտ եւ օբյեկտ: Իմացության սուբյեկտն աշխարհը ճանաչող մարդն է, իսկ օբյեկտը՝ նրա կողմից ճանաչվող իրերն ու երեւույթները, նրանց որոշակի կողմերն ու հատկությունները: Այս տեսակետից ոչ ամեն մի իր կամ երեւույթ, ոչ ամեն մի կողմ կամ հատկություն է իմացության օբյեկտ, որովհետեւ աշխարհում կան անթիվ ու անհամար այնպիսի բաներ, որոնց գոյության մասին մարդը գաղափար անգամ չունի: Բնականաբար դրանք իմացության օբյեկտ լինել չեն կարող:
Իմացության օբյեկտից տարբերվում է իմացության առարկան: Վերջինն իմացության օբյեկտի մի մասը, մի կողմը կամ մի հատկությունը կարող է լինել: 
Իմացության սուբյեկտը նախ եւ առաջ անհատն է իր ընդունակություններով եւ գիտելիքների պաշարով, ապա անհատների առանձին խմբեր:
Մարդկային իմացության գործընթացը տեղի է ունենում իմացության սուբյեկտի եւ օբյեկտի բազմաբնույթ բարդ փոխազդեցությունների շնորհիվ: 
Սակայն ի՞նչ է պրակտիկան:
Ընդհանուր առմամբ պրակտիկան (հունարեն պրակտիկոս-գործունյա, գործունակ բառից) մարդու նյութական, առարկայական նպատակադիր գործունեությունն է, որի ընթացքում նա վերափոխում է աշխարհի իրերն ու երեւույթները, դարձնում է դրանք նյութական բարիքներ: Մի խոսքով, պրակտիկան մարդու վերափոխիչ գործունեությունն է, որի միջոցով նա հարմարեցնում է աշխարհն իր պահանջմունքներին:  Իր ձեւերով այն չափազանց բազմազան է, բայց առանձնանում են նրա 4 հիմնական ձեւերը: 
1.Պրակտիկայի առաջին հիմնական ձեւը մարդկանց արտադրական գործունեությունն է՝ արդյունաբերության, գյուղատնտեսության եւ արհեստների բնագավառում:
2.Պրակտիկայի երկրորդ հիմնական ձեւը մարդկանց հասարակական-պատմական գործունեությունն է: Այն նպատակ ունի վերափոխելու, բարելավելու հասարակական հարաբերությունները, հասարակական հիմնարկությունները, պետական կարգը, հասարակարգը:
3. Պրակտիկայի երրորդ հիմնական ձեւը նյութական գործունեությունն է գիտության ու տեխնիկայի բնագավառում, մասնավորապես գիտափորձը եւ դիտարկումները:
4. Վերջապես, պրակտիկայի չորրորդ հիմնական ձեւը ստեղծագործական եւ կատարողական գործունեությունն է արվեստի բնագավառում:
Կանկե<<Փիլիսոփայություն>>`

Ստեղծագործական գործունեությունը և ուսուցման մեթոդները ուսումնասիրող գիտությունը կոչվում է էվրիստիկա:

No comments:

Post a Comment