Monday 2 February 2015

Նախագիծ 1

Վերածնունդի հասկացությունը փիլիսոփայության մեջ, վաղ  վերածնունդի ընկալումներ
Նախաբան
Նախագծի թեման Վերածնունդն է: Նախածի նպատակն է ուսումնասիրել Վաղ Վերածննդի ժամանակաշրջանը Հայաստանում՝ Գրիգոր Նարեկացու և Ֆրիկի աշխատությունների միջոցով, ուսումնասիրել իտալական և Կարոլինգյան վերածնունդը:
Աշխատանքը պատրաստելուց հանդիպեցի անհրաժեշտ աղբյուրների, տեղեկությունների պակասի:
                                                   Գլուխ I
                                                Հայաստան
Գրիգոր Նարեկացի և մարդկային գեղեցկություն
Գրիգոր Նարեկացին ծնվել է մոտ 951թ.-ին, Վասպուրական նահանգի Ռշտունի գավառում, մահացել է 1003թ.-ին և թաղվել Նարեկա վանքում:
Նա եղել է միջնադարյան հոգևորական, քրիստոնյա աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա: Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիրը, հայ վերածնության փիլիսոփայական մտքի ստեղծողներից մեկը:
Գրիգոր Նարեկացու մեզ հասած ստեղծագործություններից մեծ արժեք են ներկայացնում <<Մատյան ողբերգության>>-ը, <<Տաղեր>>-ը, <<Մեկնություն երգոց երգոյ Սողոմոնի>>, ներբողներ, գանձեր և այլն:
Նարեկացու առաջին խոշոր աշխատանքը «Երգ երգոցի»մեկնությունն է՝ գրված 977թ, Վասպուրականի Անձևացյաց գավառի Գուրգեն-Խաչիկ իշխանի պատվերով։ Նարեկացին այստեղ զարգացնում է այն միտքը, թե մարմնավորի, առարկայականի, տեսանելիի միջոցով Սողոմոնն արտահայտել է Աստվածայինը, որովհետև աշխարհն էլ Աստծո արարչագործության արդյունք է, և Աստվածայինը դրսևորվել է առարկայական աշխարհի մեջ. «Ի ձեռս մարմնաւորաց տեսցուք զհոգեւորս»։
Ըստ Նարեկացու՝ տղամարդու և կնոջ սերը, որ հարսի և փեսայի սեր է, երբ օրհնվում է Սուրբ Պսակով, զուրկ չէ Հոգու շնորհից։ Այսինքն սուրբ ընտանիքի գաղափարը Նարեկացուն հիմք է տալիս արդարացնելու տղամարդու և կնոջ սերը։
Վերածնունդի դարաշրջանին հատուկ ստեղծագործություններց է <<Մեղեդի ծննդյան>> տաղը, որում նկարագրում է մարդկային գեղեցկությունը, տվյալ դեպքում Աստվածածնի գեղեցկությունն իր ամբողջ դրսևորմամբ:
Վերածննդի ժամանակաշրջանը հայտնի է իր մարդակենտրոնությամբ, որը տեսնում ենք տվյալ տաղում: Նարեկացին այս տաղում նկարագրում է Աստվածամոր մարդկային գեղեցկությունը գրելով.
Աչքերը ծով ծավալվել են
ծիծաղախիտ ծովի վրա առավոտյան՝
երկու փայլակնաձև արեգակի նման,
ինչպես շողն է իչնում լույս առավոտից:
Նռնենի այտերն նման են ծաղիկներին…
Ողորկ թևերը կապում էր կամարակապ
Ներդաշնակ, գեղգեղուն, հեշտալի երգով…
Բերանն երկթերթի, վարդն էր շրթներից կաթում,
լեզուն նման էր քաղցրանվագ տավղի:
Հազրեով զարդարուն ծամի հյուսքերի
գեղը կենսատու ունի գինու գույն…
Ծոցն լուսափայլ, կարմիր վարդով լցված,
Դաստակներն՝ ծիրանի մանուշակի փնջեր…
Ինչպես երևում է այս հատվածներց, Նարեկացին գովերգում է Աստվածամոր գեղեցկություը համեմատելով բնության մեջ առկա գեղեցկությամն հետ:
Այս ամեն նկարագրությունը բնորոշ էր մարդկայինին և աշխարհիկ մտածելակերպին՝ ըստ ժամանակի հոգևորականության մտածելակերպի: Այդ պատճառով ստեղծագործությունը հաճախ քննադատվել է հոգևոր այրերի կողմից, իսկ ինքը՝ Գրիգոր Նարեկացին,  բազմաթիվ անգամներ ենթարկվել է կտտանքների:
Նարեկացին Աստվածամորն է նվիրել նաև <<Ճառ ներբողի>> և <<Գովեստ երգաբանության Տիրուհուն>> ստեղծագործությունները:
                                  Ֆրիկ և սոցիալական բողոք
Ֆրիկի կյանքի մասին շատ տեղեկություններ չեն պահպանվել: Հայտնի է միայն, որ նա ապրել է XIII-րդ դարում՝ մոնղոլական տիրապետության շրջանում:
Ֆրիկ անվան մասին կան կարծիքներ, որ այն կարող է լինել Ֆրեդերիկ անվան կրճատ ձևը կամ գավառական ֆերիկ կամ ֆրիկ բառը, որը նշանակում է նորահաս ցորենի հասկից պատրաստված բովվածք: Վերջինը՝ որպես կեղծանուն, ամբողջապես համապատասխանում է Ֆրիկի հոգեվիճակին: Բանաստեղծը իր ստեղծագործություններից մեկում նմանատիպ բնութագրություն է տվել իր անձի մասին՝
Ոչ ծըլիմ, ոչ բուսանիմ, զերդ զաղընձած սերմ եմ գերիս:
Այսպիսի հոգեվիճակում նա հայտնվել է ժամանակի անարդարության, չքավորության ( որի հետևանքով կորցրել է ընտանիքը՝պարտքի դիմաց վերցրել են որդուն) և միայանկության պատճառով:
Ֆրիկից պահպանվել են մոտ հինգ տասնյակ բանաստեղծություններ, որոնց մեծ մասը հայտնաբերել, հավաքել և հրատարակության է պատրաստել Տիրայր Վարդապետը։
Ֆրիկը Մոնղոլական տիրապետության շրջանի մասին իր բողոքն արտահայտել է <<Ընդդէմ ֆալաքին եւ վասն բախտի>>, <<Վասն Արղուն ղանին եւ Բուղային>>, <<Բան ի Ֆրիկ գրքոյն>> (<<Գանգատ>>), <<Վասն դալեհի եւ բրջի>>, <<Ընդդէմ ֆալաքին…>> և այլ ստեղծագործություններում:
Նա իր ստեղծագործություններում արտահայտում է բողոք՝ աշխարհի անիրավության, անհավասարության մասին.
Մէկին հազար ձի և ջորի, 
Մէկին ոչ ուլ մի, ոչ մաքի. 
Մէկին հազար դեկան ոսկի, 
Մէկին ոչ փող մի պըղնձի. 
Մէկին բեհեզ և ծիրանի, 
Մէկին բրդէ շալ մի չանկնի. 
Մէկին հարամըն յաջողի, 
Մէկին հալալն կորուսի. 
Մէկն ի զըրկանացն հարստի, 
Մէկն յիւրայնոցն աղքատասցի...
Այս ստեղծագործության մեջ նա բողոքում է և համեմատում ծայրահեղ աղքատությունը հարստության հետ:
Նա նաև իր բողոքն ուղղում է առ Աստված, բողոքում է քրիստոնեության <<թուլությունից>>, այլ կրոնների շրջանակներում իրականացվող երևույթներից, հակաքրիստոնեական երևույթներից, անվերջ պատերազմներից.
Աստուած արդար եւ յիրաւի,
Եւ ողորմած յամենայնի.
Հանդէս ունիմ բան մի վիճի,
Թէ դու լսես քո ծառայի:
Այս է զարմանք հիանալի,
Որ կու լինի վերայ երկրի. …
Որքա՞ն քակեն եկեղեցի,
Քանի՞ շինեն պիղծ մըզկիթնի:
Քանի՞ կանայս առնեն այրի,
Եւ որքա՞ն որբ քրիստոնէի.
Որքա՞ն արիւն հեղան յերկրի,
Քանի՞ առնեն բան խոտելի:

Գլուխ II
Կարոլինգյան վերածնունդից մինչև Իտալիա
Ֆրանկական պետությունը իր հզորության գագաթնակետին հասավ Կարլոս Մեծի(768-814թթ.) օրոք, ում անունով կոչվում է արքայատոհմը:
Կարոլինգների օրոք ձևավորվեց նոր մշակույթ, որը ստացավ <<Կարոլինգյան վերածնունդ>> անվանումը: Դրա հիմքում ընկած էին երեք մշակույթները՝ անտիկ, քրիստոնեական և բարբարոսական: Նրանց կապող օղակը եկեղեցին և լատներենն էին: Կարլոս Մեծ ձգտում էր կայսրության տարածքում ապրող բոլոր ժողովուրդների ու ցեղերի  համար ստեղծել միասնական մշակույթ: Խոշոր վանքերում բացեց դպրոցներ: Այնտեղ պետք է սովորեին ոչ միայն հոգևորականների, այլև աշխարհիկ մարդկանց երեխաները:
Կարլոսը արքունիք էր հրավիրում կրթված մարդկանց Իտալիայից, Իսպանիայից, Բրիտանիայից: <<Կարոլինգյան վերածննդի>> ամենանշանավոր գործիչը Ալքուինն էր, որին հրավիրել էին Բրիտանիայից:
Կարլոսի արքունիքում ստեղծվեց գրական խմբակ, որը կոչվում էր <<արքունական ակադեմիա>>: Նրա գործունեությանը մասնակցում էին նաև կայսրը և նրա ընտանիքի անդամները:
<<Կարոլինգյան վերածնունդը>> մեծ դեր խաղաց Արևմտյան Եվրոպայի մշակութային կյանքում:
Վերածնունդը, որպես քաղաքական և հասարակական աշխարհահայացք ձևավորվել է Իտալիայում և որպես հասկացություն առաջին անգամ այն օգտագործել է XIV դարի իտալացի նկարիչ ու ճարտարապետ Ջորջո Վազատին,  նկատի ունենալով՝անտիկ արվեստի վերածնությունը եվրոպական նոր պայմաններում:
Վերածնունդի դարաշրջանում ի հայտ են գալիս նոր գաղափարական ընկալումներ, նոր շունչ են ստանում արվեստի ճյուղերը:
Իտալիայում զարգացում է ապրում ճարտարապետությունը, առաջ է քաշվում <<իդեալական քաղաքի>> սկզբունքը: Ժամանակի հայտնի և նորարար ճարտարապետներից էին Անդրեա Պալլադիոն(1508-1580թթ.), Ֆիլլիպո Բրունելսկին(1374-1441թթ.) և Լեոն Բատիստ Ալբերտին(1404-1472թթ.), ովքեր առաջնորդվում էին տարբեր դարաշրջանների ճարտարապետական լուծումներով, այնուհետև Բրամանտեն, ով Սուրբ Պետրոսի տաճարի ճարտարապետն էր, Նիկոլո Պիզանոն, Ջորջո Պիզանոն, Ալֆրեդո դի Կամբիոն և այլոք:
Զարգանում էին նաև քանդակագործությունը, գեղանկարչությունը, գրականությունը:
Հայտնի քանդակագործներ էին Էրն Լորենցո Գիբերտին, Դոնաթթելոն:
Այդ ժամանակաշրջանի գեղանկարիչ-վարպետներից էին՝ Մազաչչոն(1401-1428թթ.), ով համարվում է եվրոպական նոր ռեալիզմի հիմնադիր, Սանդրո Բոտիչելլին, Տինտորետոն, Վերոնոզեն, Ջոտտո դի Բոնդոնեն, Կավալինին, Պետրո Լտորեցետին և այլոք:
Կայն արվեստագետներ, ովքեր ներկայացնում էին միանգամից արվեստի մի քանի ճյուղեր: Այդ հանճարների թվում էին Լեոնարդո դա Վինչին(1452-1519թթ.), Միքելանջելո Բուոնարոտին(1475-1564թթ.)և Ռաֆայելը(1483-1520թթ.)
Գրականության ասպարեզում աչքի էին ընկնում՝Ջովաննի Բոկաչչոն(1313-1375թթ.) ՝իր <<Դեկամերոն>> հանրահայտ ստեղծագործությամբ, Ֆրանչեսկո Պետրարկան՝ իր <<Աֆրիկա>>, <<Բանաստեղծություններ՝ գրված Լաուրայի կենդանության ժամանակ>> և <<Բանաստեղծություններ՝ գրված Լաուրայի մահվանից հետո>> ստեղծագործություններով:
Վերածնունդի դարաշրջանի հիմքը մարդն էր հանդիսանում, և ըստ այդմ ժամանակի փիլիսոփայական միտքը ևս մարդու մասին էր: Այն էապես տարբերվում էր միջնադարյանից՝ իր մտածողության ոճով, բովանդակությամբ, գաղափարական ընկալումներով: Վերածննդի մտածողները քննադատում են սխոլաստիկական փիլիսոփայության ձևապաշտությունը, դոգմատիզմը, անքննադատ վերաբերմունքը հեղինակությունների նկատմամբ և այլն: Նրանք չէին մերժում հավատը, և ոչ էլ հերքում էին բանականության կարևորությունը, այլ փորձում էին երկուսը համատեղելով գտնել մեկ ընդհանրական ճշմարտություն:
Փիլիսոփայության մեջ առանձնացվեց երեք  ուղղություն՝  հումանիստական, նորպլատոնական և բնափիլիսոփայական-բնագիտական, սոցիալ-տնտեսական կյանքում տեղի ունեցան <<Ռեֆորմացիոն>> փոփոխություններ, կարևորվեց գիտության դերը մարդու կյանքում:
Հումանիստական փիլիսոփայությունը սկզբնավորվել է Իտալիայում՝14-15-րդ դարերում, այնուհետև տարածվել եվրոպական այլ երկրներում:  Հումանիստական փիլիսոփյությանն ամենաբնորոշ գիծը մարդակենտրոնությունն է: Այն կարևորում է մարդու և մարդկայինի վերաբերյալ հարցերը, բոլոր երևույթները դիտարկում մարդու տեսանկյունից:
Հումանիստական փիլիսոփայության նշանավոր ներկայացուցիչներից են՝ Ալիգերի Դանտեն(1265-1321թթ.),Ֆրանչեսկո Պետրարկան(1304-1374թթ.), Լորենցո Վալլան, Լեոն Բատիստա Ալբերտին, Էրազմ Ռոտերդամցին(1469-1536թթ.) և այլոք:
Այժմ հումանիստկան փիլիսոփայության մեջ  տարբերում են աշխարհիկ, կրոնական և տրանսհումանիստական ուղղությունները:
Վերածննդի դարաշրջանում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական ու մշակութային փոփոխություններն իրենց ազդեցությունը թողեցին նաև կրոնական կյանքի վրա: 16-րդ դարում եվրոպական մի շարք երկրներում՝ Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում սկիզբ առավ կրոնական հզոր մի շարժում, որը հայտնի է «Ռեֆորմացիա» («բարենորոգություն») անվամբ: Դա կրոնական հեղափոխություն էր, որն առաջին հերթին ուղղված էր Հռոմի կաթոլիկ եկեղեցու, ինչպես նաև հումանիստական-աշխարհիկ գաղափարախոսության դեմ:
Ռեֆորմացիոն շարժման սկսման առիթ հանդիսացավ Գերմանիայում ինդուլգենցիաների (մեղքերի թողության մասին վկայագրեր, որոնք տրվում էին փողի կամ եկեղեցու համար հատուկ ծառայությունների դիմաց) վաճառքը: 
Ռեֆորմացիայի գաղափարախոսությունը մշակել են կրոնական գործիչներ, աստվածաբաններ Մարտին Լյութերը (1483-1546) և Ժան Կալվինը (1509-1564): Նրանք սկիզբ դրեցին բողոքական վարդապետությանը, որի հիմքում ընկած է այն միտքը, թե մարդը փրկության կարող է հասնել միայն հավատի միջոցով:
Նորպլատոնական փիլիսոփայությունը  ուսմունք է կեցության մասին, որի մեջ գլխավորը երեք գոյացությունների՝ միասնականի, համաշխարհային մտքի, համաշխարհային հոգու և արտահեղման (էմանացիայի) մասին ուսմունքն է:
Վերածննդի դարաշրջանի նորպլատոնական ուղղության և պանթեիստական բնափիլիսոփայության նախահայրերից է գերմանացի նշանավոր փիլիսոփա Նիկոլայ Կուզանացին (1401-1464):
Վերածննդի ժամանակաշրջանի բնորոշ գծերից մեկն էլ բնափիլիսոփայական մտքն է, որը ծավալվել է բնական գիտությունների հայտնագործության հիման վրա: Այդ դարաշրջանում են ստեղծվել ժամանակակից գիտությունները՝ բնագիտություն, ֆիզիկա, մեխանիկա, նոր հիմքերի վրա է դրվել փիլիսոփայության պատմությունը: Այդ ժամանակի  փիլիսոփաներից Ֆրենսիս Բեկոնն էր, ով բարձր էր դասում գիտության նշանակությունը:
                                           Եզրակացություն
Վերածնունդի դարաշրջանը նոր սկիզբ էր մարդկային մտքի և աշխարհայացքի համար: Այն նոր հնարավորություններ ընձեռեց մարդուն ուսումնասիրել հենց ինքն իրեն, երևույթները դիտարկել մարդու հետ համեմատելով: Թեև այս ժամանակաշրջանի պատկերացումները անսովոր էին միջնադարյան մտածելակերպը կրողների համար, բայց դա չխանգարեց նոր շրջանի ստեղծման, զարգացման և դրա շրջանակներում հաջողությունների հասնելու համար:

Աղբյուրներ՝ <<Համաշխարհային պատմություն: Միջին դարեր 7-րդ դասարան>>(Երևան, Զանգակ հրատարակչություն 2014), Վիքիպեդիա ազատ հանրագիտարան, http://www.findarmenia.com/, Արվեստի բլոգ , Ս.Զաքարյան <<Փիլիսոփայության պատմություն>>, Երևան 2005,

No comments:

Post a Comment