Wednesday 15 April 2015

Ռեկրեացիոն ռեսուրսներ

Ռեկրեացիոն ռեսուրսները հանգստի, զբոսաշրջության, առողջության պահպանման համար նախատեսված վայրերն են: Դրանք լինում են բնածին և մարդածին:
Բնածին ռեկրեացիոն ռեսուրսներ կարող են հանդիսանալ անտառները, ծովափերը, լեռնային տարածքները և այլն:
Մարդածին ռեկրեացիոն ռեսուրսներն են` պատմամշակութային շինությունները, հնագիտական, ճարտարագիտական արժեքները, արհեստականորեն ստեղծված պուրակները, դենդրոպարկերը:
Հայաստանը հարուստ է բնածին ռեկրեացիոն ռեսուրսներով՝իր անտառների, բնական հանքային ջրերի, լեռնային գոտիների և այլ տեսարժան վայրերի հաշվին: Օրինակ բնական ռեկրեացիոն ռեսուրս կարելի է համարել Ջերմուկի հանքային ջրերը, որի շուրջ ստեղծվել է մարդածին ռեկրեացիոն ռեսուրս՝ առողջարանային քաղաք:
Մարդածին ռեկրեացիոն ռեսուրսներից Հայաստանի համար կարելի է առանձնացնել պատմամշակությաին հուշարձանները, իրենց հարակից տարածքներով, թանգարանները, թատրոնները, պատկերասրահները, զբոսաշրջային, առողջարանային քաղաքները և այլն: Մարդածին ռեկրեացիոն ռեսուրս է հանդիսանում Տաթևի վանքը, դրան հարակից ճոպանուղին և շրջակա տարածքները:
Այս բոլոր ռեսուրսները և այլ, դեռ չբացահայտված ռեսուրսների օգտագործումը կարելի է ավելի բարձր մակարդակի հասցնել՝ լայնամաշտաբ գովազդի իրականացման, առաջարկվող պայմանների բարելավման, բարեխիղճ և պատասխանատու վերաբերմունքի, պահանջարկին համապատասխան առաջարկի առկայության պայմաններում:
Հայաստանում ինձ համար նախընտրել տուրիստական վայրերի հնգյակ (շուտով):

Աշխարհի ռեկրեացիոն ռեսուրսներից, կարծում եմ, որ մեզ ավելի հայտնի են մարդածին ռասուրսները, ինչպիսիք են՝ Պիզայի աշտարակը, Կոլիզեյը, Էյֆելյան աշտարակը, Բիգ Բենը, Թաջ Մահալը և այլն:Սակայն, այս փաստը դեռ չի նշանակում, որ բնական ռեսուրսները զիջում են մարդածին ռեսուրսներին՝ իրենց գեղեցկությամբ, պահանջվածությամբ և հետաքրքրությամբ:
Ամենից շատ այցելվող քաղաքների 10-ակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Այսպիսով, կարծում եմ որ Հայաստանում նույնպես հնարավոր է զարգացնել տուրիզմի ճյուղը, որը ոչ միայն կօգնի մեր պետությանը մեծ ճանաչում ձեռք բերել՝ աշխարհի մասշտաբով, այլ նաև կնպաստի մեր պետության տնտեսության զարգացմանը: Մենք ունենք նախադրյալներ այդ զարգացումը ապահովելու համար, միայն անհրաժեշտ է լինել մի փոքր աշխատասեր, ստեղծել ռեսուրսներ, իսկ եղածներն էլ զարգացնել: Ողջ աշխարհի ռեկրեացիոն ռեսուրսների հետ կապված կուզեի նշել, որ կարծում եմ պետք է ավելի մեծացնել ուշադրությունը բնական ռեսուրսների նկատմամբ և դրանց վերաբերվել մեծ հոգատարությամբ, այլ ոչ թե միայն դիտարկել շահի տեսանկյունից:

No comments:

Post a Comment