Wednesday 27 May 2015

Սեր առանց սահմանների


Տեսնելով մարդու, ով 70 տարեկանում չի վախենում նորից ու նորից վեր կենալ ու շարժվել դեպի իր նպատակը, անկախ դրա անհնարին լինելուց, անկախ քո կամքից ուզում ես ապրել:
Դժվար է անել մի բան, ինչին ինքդ էլ չես հավատում, բայց Պատչ Ադամսը ոչ միայն հավատում է, այլ նաև ստիպում է որ դու էլ հավատաս իր արածին:
Երևի հանդիպումից հետո ամենամեծ ցանկությունս բուժել կարողանալն էր, տալ անվերջ սեր բոլորին, որ ոչ ոք միայնակ չմնա, չնեղվի: Բայց հասկանում եմ, որ առաջին հերթին դու այնքան ուժեղ պետք է լինես, որպեսզի փոխանցես միայն ու միայն սեր, և ոչ մի վախ, անվստահություն, որ կարողանաս բոլոր զգացմունքները վանես քեզնից ու թողնես միայն սերը: Կարծում եմ նրա բուժման հաջողությունը հենց դրանում էլ կայանում է: Նա կարողացել է չվախենալ երջանիկ լինելուց, անվերջ սեր տալուց, անկախ ուրիշների կարծիքի ապրելուց: Վստահ կարող եմ ասել, որ նրանից շատ բան ունեմ սովորելու:

No comments:

Post a Comment