Saturday 30 January 2016

866թ. Կայսրական ընտանիքի նկատմամբ վերահսկողության հաստատում

Ավանդական Ճապոնիայում՝ քաղաքական պայքարում ազդեցիկ գործիք էր կայսրական ընտանիքի հետ արյունակցական կապերի հաստատումը և այնպիսի պաշտոններ զբաղեցնելը, որոնց միջոցով կարող էին թելադրել սեփական կարծիքը կառավարչին: Բոլորից առավել այս միջոցը կիրառել են Ֆուձիվարա տոհմի ներկայացուցիչները՝ ովքեր երկար ժամանակ հարսնացուներ են մատակարարել կայսրերին և 866 թվականից ստանձնել են խնամակալի(սեսյո) պաշտոնի մենաշնորհային դիրքը, իսկ ավելի ուշ(887թ.-ից)՝ վարչապետինը(կամպակու): 886 թվականին Ճապոնիայի պատմոթյան մեջ առաջին անգամ կայսրական խնամակալ է դառնում կայսրական ծագում չունեցող Ֆուձիվարա Յոսիֆուսան:
Խնամակալները հանդես էին գալիս անչափահաս կայսրերի անունից, ովքեր չունեին իրենց քաղաքական կարծիքը, իսկ վարչապետները ներկայացնում էին չափահաս կառավարիչներին: Նրանք ոչ միայն կառավարում էին ընթացիկ գործերը, այլ նաև որոշում էին գահի հետնորդների հաջորդականությունը՝ ստիպելով ավելի ակտիվ կառավարիչներին հրաժարվել ի շահ անչափահաս հետնորդների, ովքեր որպես կանոն ազգակցական կապեր ունեին Ֆուձիվարաների հետ:
967 թվականին խնամակալները և նախարարները հասնում են՝ իրենց ունեցած ամենամեծ իշխանությանը: Պատմագիտության մեջ 967-1068թթ. ընկած ժամանակաշրջանը ստացել է սեկկա ձիդայ անվանումը, որը նշանակում է խնամակալների և վարչապետների դարաշրջան: Ժամանակի ընթացքում նրանք կորցնում են իրենց ազդեցությունը, սակայն այդ պաշտոնները չեն վերանում: Ճապոնական քաղաքական մշակույթին հատուկ է հին իշխանական ինստիտուտների անվանական  պահպանումը՝ նորերի ստեղծման ժամանակ, կրկնօրինակելով դրանց գործառույթները:

No comments:

Post a Comment