Այս ստեղծագործությամբ
Շ.Բոդլերը արտահայտում է իր անձնական կարծիքը
մարդկային ինքնասիրությունը և պատիվը արթնացնելու վերաբերյալ:Նրա կարծիքով`ծեծից առաջացած
ցավն է,որ կարողանում է արթնացնել մարդու ներսում խորը քուն մտած արժանապատվությունը:
Նա մի օր ընթերցելով այդ օրերի աղմուկ հանած գրքերը,որոնք խորհուրդ
էին տալիս աղքատներին ստրկանալ և համարում էին նրանց գահազուրկ
արքաներ, զգաց տհաճություն և անհամաձայնություն:Բոդլերը կարծում էր.<< միայն
նա է հավասար ուրիշին,ով ապացուցում է դա,և միայն նա է արժանի ազատության,ով կարող
է նվաճել այն>>:Այսպիսի մտորումներով նա գնում է սրճարան:Այնտեղ`սրճարանի մուտքի մոտ,նրանից
մի մուրացկան գումար է խնդրում:Նա բաց չթողնելով առիթը կիրառում է իր<<հիանալի>>գաղափարը
վերականգնելու համար մուրացիկի արժանապատվությունը:Բոդլերն իր ողջ ուժով սկսում է ծեծել
մուրացկանին այնքան ժամանակ,մինչ չի արթնացնում նրա մեջ արժանապատվություն և ուժ իր
անձը պաշտպանելու համար:Մուրացկանը հարձակվում է Բոդլերի վրա և սկսում է ծեծել նրան:Իր
նպատակին հասնելուց հետո,Բոդլերը բացատրում է մուրացկանին իր կատարած արարքի իմաստը
և խնդրում,որ նա էլ անպայման կիրառի այդ մեթոդը, վերականգնելու համար այլ մուրացկանների
ինքնասիրությունը և արժանապատվությունը:
Մուրացկանը հասկանում և ընդունում է նրան:
Այսպիսով Բոդլերի յուրօրինակ տեսությունը հաջողության է հասնում:
No comments:
Post a Comment