Tuesday 16 September 2014

Եթե ես լինեի բնապահպանության նախարար...


Եթե ես լինեի բնապահպանության նախարար,ես ավելի շատ ուշադրություն կդարձնեի ջրային համակարգում եղած խնդիրների վրա:
Նախ կնորացնեի հին և մաշված ջրատար համակարգերը,դրանով իսկ կկանխվեր ջրերի արտահոսքը:Այն տարածքներում,որտեղ չկան կամ ոչ լիարժեք են ջրամատակարարման համակարգերը, կանցկացնեի նոր ջրագծեր:Կառանձնացնեի ոռոգման,կոյուղու և խմելու ջրի  ջրագծերը,որպեսզի վթարների դեպքում խուսափենք տհաճ դեպքերից:Խմելու ջրի մանրէազերծումը կառաջարկեի իրականացնել առողջության համար անվնաս նյութով:Բոլոր արտադրական գործարանների վրա կսահմանեի հսկողություն,որպեսզի արտադրական թափոնները ուղղարկվեին հատուկ մշակման,այլ ոչ թե թափվեին մոտակա գետերը:Կշատացնեի որակյալ մասնագետների քանակը,ովքեր ցանկացած պահի կկարողանաին արձագանքել և օպերատիվ կերպով վերացնել ծագած խնդիրը:

No comments:

Post a Comment