Sunday 7 December 2014

Այլընտրանքային էներգիա

Արևային էներգիան` դա արևային լույսի փոխարկումն է էլեկտրաէներգիայի: Այս տեսակի էներգիայի փոխարկման համակարգերի մեջ օգտագործվում են ոսպնյակներ կամ հայելիներ կենտրոնացնելու համար լույսի մեծ տարածք փոքր հեծանի վրա:
Արևային էներգիայի փոխարկումն էլեկտրաէներգիայի անվնաս է բնության համար`վնասակար արտանետումներ չի առաջացնում, չի վնասում օզոնային շերտը, այն ստանալու համար անհրաժեշտ չէ հեռացնել հողային մեծ շերտեր և վթարների դեպքում էլ վնաս չի հասցնի շրջակա միջավայրին: Արևային էներգիայից էլեկտրաէներգիա ստանալն էժան է և նույնիսկ կարելի է ասել, որ հասանելի է բոլոր երկրներին:
Արևային էլեկտրակայանները առաջին անգամ ստեղծվել են Կալիֆորնիայում  1980-ական թթ.-ին:
Այսօր արևային էներգիայի արտադրության ոլորտում աշխարհի առաջատար երկրներն են` ԱՄՆ-ն, Իսպանիան, Չինաստանը, Իտալիան, Հնդկաստանը:
Աշխարհի ամենահզոր էլեկտրակայանը գտնվում է Հնդկաստանում: Այս էլեկտրակայանն Չարանկա Սոլար Փարկն է,որի հզորությունը կազմում է 214ՄՎտ(մեգաՎատտ):

Քամու էներգիայի միջոցով նույնպես կարելի է ստանալ էլեկտրաէներգիա, որի ընթացքում շատ ավելի քիչ վնասներ կհասցվեն բնությանը, քան վառելիքի այրման միջոցով էլեկտրաէներգիայի ստացման ժամանակ: Այս կերպ կարելի է օգտագործել բնության երևույթը համեմատաբար անվտանգ կերպով այլընտրանքային էլեկտրաէներգիա ստանալու համար:
 Հողմային էներգետիկան այսօր աշխարհում այլընտրանքային էներգիայի ամենադինամիկ զարգացող ուղղություններից մեկն է: Հողմային էներգիայի ներուժը համարվում է ամենամեծերից մեկը վերականգնվող էներգիայի աղբյուրներից: Ավելի քան 70-80 երկրում այսօր քամուց էլեկտրաէներգիա է ստացվում: Այդ երկրներից են`Չինաստանը, ԱՄՆ-ն, Գերմանիան, Հնդկաստանը, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Կանադան, Դանիան և այլ երկրներ:
2012 թ.-ին Դանիան իր էլեկտրական էներգիայի 29.3%-ը ստացել հողմային էներգիայից, Իսպանիան` 21.2%-ը, Պորտուգալիան` 20.8 %-ը, Գերմանիան` 19 %-ը, Իռլանդիան` 17.7%-ը: Դանիան նախատեսում է 2020 թ.-ին այն հասցնել 50 %-ի:
Մեր երկիրն <<արևի>> երկիր է, իսկ բարձրադիր գոտիներում բավականաչափ քամոտ է հողմաէլեկտրակայաններն աշխատեցնելու համար: Այսպիսով Հայաստանում կարելի է օգտագործել և՛ արևային էներգիայի միջոցով, և՛ քամու միջոցով ստացվող այլընտրանքային էներգիայի տեսակները, քանի որ երկուսի համար էլ կան անհրաժեշտ և նպաստավոր պայմաններ:​

No comments:

Post a Comment