Ամեն
անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,
Զարմանում եմ, թե` ո՛վ Շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից:
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,
Զարմանում եմ, թե` ո՛վ Շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից:
Կարծում
եմ, որ խոսքն Աստծո մասին է
և լիովին համաձայն եմ Թումանյանի հետ: Նա այնքան գեղեցիկ է նկարագրում ճշմարտությունը,
նկարագրում է այնպիսին, ինչպիսին որ այն կա: Այնքան պարզ է նկարագրում, որ կարծես
իմ փոխարեն էլ է ասում այն ամենը, ինչ զգում եմ, բայց հարմար բառեր չեմ գտնում արտահայտվելու
համար կամ, գուցե…
Բարություն
եմ զգում, զգում եմ Թումանյանի նուրբ ու հզոր սերը, որ ապրել է իր ողջ կյանքում ու
հիմա դա ինձ է փոխանցում իր ստեղծագործությունների միջոցով: Կարդալու ընթացքում անկախ
իմ կամքից ժպտում եմ, որովհետև սկսում եմ գնահատել, հասկանալ ճշմարիտը, զգալ ողջ
հոգով այն ամենը, ինչի մասին գրում է Թումանյանը:
Մարդն
ինքն է իր ամեն ունեցածի տերը և ինքն է
տալիս կամ պահում այն իր մոտ, ոչ ոք նրան չի պարտադրում այդ: Աստված տալիս
է`անվերադարձ, առանց հետին մտքի(ի տարբերություն շատ մարդկանց)` առանց պարտադրանքի ու առանց
<<հաշվելու>> թե ինչքան տվեց: Նա անվերջ տալիս է ու երբեք ոչինչ հետ
չի պահանջում: Այս ամենը հասկանալով` մտածում եմ, թե ինչքան լավ կլիներ, եթե
մարդիկ էլ մի փոքր նմանվեին Նրան, փորձեին դիմացինի համար անել որևէ լավ բան և դրա դիմաց ոչինչ, ոչ մի
բան չպահանջեին, այլ բավարարվեին միայն ու միայն դիմացինի երջանկությամբ ու անկեղծ ժպիտով:
No comments:
Post a Comment