2013 թվականին` Պեկինից հինգ հարյուր կիլոմետր դեպի հյուսիս-արևելք գտնվող չինական Ցզինչժոու քաղաքում անցկացվեց բնապատկերային արվեստի համաշխարհային ցուցահանդես: Շնորհիվ մեծամասշտաբ միջոցառման` քաղաքում` ծովից <<գրավված>> տարածքում, հայտնվեց նոր զբոսայգի: Զբոսայգու ուշագրավ զարդարանքներից մեկը դարձավ <<Casanova + Hernandez Architects>> ընկերության ճարտարապետների կողմից պատրաստված խեցե թանգարանը:
Այդ նախագծի համար առանձնացվել էր շրջանաձև տարածք
(քսան այլ ստուդիաների
նախագծերի տարացքներից առանձնացվել են համեմատաբար շրջանաձև տարածքներ ): Այս շրջանաձև
տարածքում պետք էր բացահայտել համաշխարհայնացման պարադոքսը, չնայած նրան, որ այդ գործընթացը
հաճախ նույնացվում է տեղական մշակույթի ինքնության վերացման հետ, բայց այնուամենայնիվ այն կարող է ծնել
մեկ այլ` նոր ինքնություն:
Այս նախագիծը ժամանակակից
քաղաքային զբոսայգու վառ օրինակ է, որում բնականը և արհեստականը ներդաշնակորեն խառնված
են միմյանց: Ճարտարապետներին հաջողվել է ստեղծել եռաչափ բնապատկեր, որում բնապատկերային
ոճավորումը և ճարտարապետությունը միավորվել և դարձել են մեկ ամբողջություն:
Նախագծի հիմքում ընկած է մշակույթների հիբրիդացման
հայեցակարգը(մի երևույթ, որը զարգացել է դարերի ընացքում` արևելյան և արևմտյան առևտրային
ու մշակութային փոխանակության շնորհիվ ):
Մի կողմից տեղական գունավոր խեցու կոտրատված կտորների
օգտագործումը մայթերի, նստարանների և թանգարանի ճակատային հատվածը ձևավորելու համար,
եվրոպական ավանդական մոզաիկաի տպավորություն է ստեղծում, որը գալիս է Հռոմեական կայսրության
ժամանակաշրջանից, և որը վառ արտահայտում է գտել կատալոնյան ճարտարապետների աշխատանքներում:
Մյուս կողմից զբոսայգու այդ հատվածի երկրաչափական կառուցվածքը հիմնված է չինական ճենապակու վրա ջնարակի տարածման օրինակի վրա, որի ստացման տեխնիկան մշակվել է դեռևս տասներորդ դարում` Սուն Մուզեյ դինաստիայի օրոք: Նրան շրջապատող տարածքը քաղաքի բնակիչներին հիշեցնում է, որ Ցզինչժոու մարզը մի ժամանակ հայտնի է եղել իր խեցիներով և ճենապակով, թեև այժմ այս ավանդույթը մոռացվել է:
Ընդհանուր կոմպոզիցիայի կարևոր բաղադրիչներ են դարձել գունավոր սյուները: Դրանց օգնությամբ նախագիծը դարձնել է ավելի առանձնակատուկ և ավելի ձգող, ցույց տալով, թե ինչի է ունակ բնապատկերային դիզայնը մասնագետների ձեռքում:
Աղբյուրը`http://www.arhinovosti.ru/2014/02/12/keramicheskijj-simbioz-vostoka-i-zapada/
No comments:
Post a Comment