Monday 19 January 2015

Ջոնաթան Լիվինգստոն անունով ճայը

Իմ կարծիքով Ջոնաթան Լիվինգստոն անունով ճայը բոլորիս մեջ գտնվող ամենանվիրական ցանկությունների մարմնացումն է, որն այնքան ուժեղ է, որ կարողանում է հաղթահարել իր ճանապարհին հանդիպած բոլոր փորձությունները:
Այս ճայը ոչ միայն կարողանում է հաղթահարել իրեն հանդիպած դժվարությունները, այլ նաև օգուտներ քաղելով դրանցից օգնել մնացածին: Ես կարծում եմ, որ նա այս ամենի հետ մեկտեղ բարությունը մարմնավորող կերպար է, քանի որ անկախ այն բանից, որ իր ցեղակիցները աքսորել էին իրեն և անգամ մոռացել իրենց ընկերոջ գոյության մասին, Լիվինգսթոնն որոշեց վերադառնալ`թողնելով այն ամենն, ինչին առաժանացել էր իր  մեծ ցանկության և աշխատասիրության շնորհիվ: Նա վերադարձավ այն բոլորի համար, ովքեր ունեին իր կարիքը, ովքեր չէին վախեցել սպասվող դժվարություններց և գնացել էին իրենց երազնքի հետևից`ինչպես ինքը:

Ես իրոք շատ կուզեմ լինել նրա նման նպատակասլաց և չվախենամ ոչ մի դժվարությունից, որ կհանդիպեմ դեպի իմ երազանքները տանող ճանապարհին: Կուզեմ ունենալ նրա նման լավ ընկերներ, ովքեր պատրաստ կլինեն իմ կաղքին լինել ցանկացած պահի`անկախ ժամանակից ու տարածությունից: Եվ որ ամենակարևորն է, ուզում եմ լինել նրա նման լավ ու բարի ընկեր, ում վրա կարելի է հույս դնել և անվեհապահորեն վստահել:

No comments:

Post a Comment