Tuesday 21 April 2015

Անսահմանափակ պահանջմունքներ և սահմանափակ բարիքներ

Մարդն իր ողջ կենսագործունեության ընթացքում ունենում է մի շարք պահանջմունքներ, որոնց բավարարման համար անհրաժեշտ են կոնկրետ, նպատակաուղղված բարիքներ:
                                               Պահանջմունքներ
Ըստ Մասլոուի մարդու պահանջմունքները կարելի է տեսակավորել և ներկայացնել բուրգի տեսքով.
Ինքնաիրացում,
Ինքնաարտահայտում

Հարգանք,    ինքնահարգանք

Սոցիալական      պատկանելություն

Անվտանգություն       և            ապահովություն

Ֆիզիոլոգիական և կենսաբանական պահանջմունքներ

Իրոք, մենք ինքներս էլ կարող ենք տեսնել այս տեսակի պահանջմունքները մեր առօրյաում: Քանի որ այժմ իմ գործունեության հիմնական մասը կապված է դպրոցի հետ, ես կփորձեմ ներկայացնել որոշակի պահանջմունքներ կապված դրա հետ:
Ֆիզիոլոգիական և կենսաբանական պահանջմունքներ.
Առաջնահերթ պահանջմունքների այս տեսակը, որը իր մեջ ներառում է բավարար չափով սնվելը, քնելը, շնչելը, անհրաժեշտ է լիարժեք կենսագործունեությունն ապահովելու համար: Եթե դրանցից որևէ մեկը չի բավարարվում, ապա շատ ավելի դժվար կլինի կենտրոնանալ սովորելու վրա, քանի որ դրանց պակասն անդադար կշեղի մեր ուշադրությունը:
Անվտանգություն և ապահովություն, ինքնաիրացում և ինքնաարտահայտում.
Անվանգության պահանջմունքը կարող է առաջանալ սեփական կարծիքդ ազատ արտահայտելու ժամանակ, որի բացակայության դեպքում կառաջանան նաև այլ պահանջմունքների՝շրջապատում ինքնաիրացման և ինքնաարտահայտման անբավարարության խնդիրները: Դրանով իսկ կսահմանափակվեն սովորելու ցանկությունը, ստեղծագործելու և ավելին իմանալու ու փոխանցելու մեծ ձգտումը:
Կարծում եմ տվյալ դեպքում ապահովություն ասելով կարելի է նաև հասկանալ նյութական ապահովվածությունը, քանի որ սովորելու համար անհրաժեշտ են որոշակի նյութական արժեքներ, ինչպիսիք են տետրը, գրիչը, գիրքը: Այս պահանջմունքի անբավարարությունը ևս կարող է խոչնդոտ հանդիսանալ լիարժեք ինքնաիրացման, ակնկալվող գիտելիքի յուրացման համար:
      Սոցիալական պատկանելություն, հարգանք և ինքնահարգանք
Հարգանքն առաջին քայլն է ցանկացած վայրում, ցանկացած գործունեության մեջ: Եթե դու չես հարգում դիմացինիդ, ապա պատասխան հարգանք ակնկալելու իրավունք չունես, իսկ առանց հարգանքի հիմքի անհնարին է ծավալել որևիցե միասնական գործունեություն: Դրանից առավել կարևոր է ինքնահարգանքը՝ հարգանքը ինքդ քո անձի, քո կատարած գործունեության, աշխատանքիդ, նպատակներիդ նկատմամբ: Ինքնահարգանքը հաճախ նաև գալիս է սոցիալական պատկանելությունից, հասարակության մեջ գրաված տեղից՝ կախված մտավոր, ֆիզիկական կարողություններից, երբեմն նաև ֆինանսական կարողություններից նույնպես: Կախված նրանից թե ինչքանով ենք մենք մեզ տրվածը յուրացնում, մեր ունեցածը, կարողությունները օգտագործում, օրինակ թե ինչպես ենք ծախսում մեզ տրված ժամանակը, ինքներս մեզ համար կարծիք ենք կազմում, ըստ դրա որոշում մեր գրաված տեղը հասարակությունում, որոշում ինքնահարգանքի չափը: Եվ եթե մեր պահանջմունքները գոնե որոշակի չափով բավարարվում են, ապա դա ևս նպաստում է ինքնայուրացմանը, ինքնաարտահայտմանը մեր կատարած աշխատանքների մեջ և էլ առավել արդյունքների ապահովմանը:
                                              Բարիքներ
Բարիքները մարդու պահանջմունքների բավարարմանն ու օգտակարության ստացմանն ուղղված միջոցներն են:
Բարիքները լինում են՝
·         Նյութական, ոչ նյութական
·         Անձնական, հասարակական, արտադրական
·         Վերջնական սպառման, միջանկյալ սպառման
·         Տնտեսական, ոչ տնտեսական (ազատ) բարիքներ

Նյութական են շոշափելի բարիքները, ինչպես հացը, ջուրը, հագուստը, տետրը, գրիչը,իսկ ոչ նյութական բարիքները, նույնպես պահանջմունք ունեցող, բայց ոչ շոշափելի երևույթներն են, ինչպես՝ երժշտությունը, պարը, ընթերցանությունը:
Նյութական բարիքները կարող են լինել անձնական, որոնք ծառայում են անհատին ու սպառվում են անհատի կողմից(օր.՝հաց,պանիր,գիրք, ռետին), հասարակական, որոնք ծառայում են հասարակությանը և սպառվում են նրա կողմից(օր.՝երթուղային տրանսպորտ, ասֆալտապատված ճանապարհ) և արտադրական, որոնք հումք են հանդիսանում որոշակի արտադրությունների համար(օր.՝ածուխ, փայտ, քար, և մնացած բոլոր բարիքները, որոնց միջոցով ստեղծում ենք նոր բարիքներ):
Բարիքները լինում են կամ վերջնական սպառման, այսինքն պատրաստի, այլևս այլ արտադրական գործընթացների կարիք չունեցող(օր.՝կոնֆետ, լամպ, պայուսակ ) կամ՝ միջանկյալ սպառման, որոնց միջոցով կարելի է ստանալ այլ բարիքներ(օր.՝ցորեն, գարի, թել, թուղթ):
Տնտեսական բարիքները՝ սահմանափակ բավարարման շրջանակներ ունեցող բարիքներ են(օր.՝մատիտներ, սնունդ, հեծանիվ), իսկ ոչ տնտեսականն ընդհակառակը՝ անսահմանափակ բավարարման շրջանակներ ունեցող բարիքներն են(օր.՝օդ, ջուր): Չնայած կարծում եմ, որ այժմ կարելի է վիճել «անսահմանափակ բավարարման շրջանակներ ունեցող բարիքներ»-ի կարծիքի շուրջ:
Ռեսուրսները անհրաժեշտ բարիքների արտադրության համար օգտագործվող միջոցների, գործոնների ամբողջությունն է:
Դրանք լինում են՝
·         Բնական՝առկա բնության մեջ անկախ մեր ցանկությունից և աշխատանքից(մետաղներ,փայտ, քարածուխ), մարդկային(աշխատողներ), մարդու կողմից ստեղծված ֆիզիկական ռեսուրսներ(կոմբայն, տակտոր, թուղթ, կտոր)
·         Վերականգնվող(ջուր), չվերականգնվող(հանքաքարեր):
Վերջի երկու կետերը ևս հարաբերական են, քանի որ շատ բան կախված է շահագործողից,նրա ընտրած շահագործման տարբերակից:
Արտադրությունը մարդու նպատակաուղված գործունեությունն է՝ ուղղված անհրաժեշտ բարիքների ստեղծման համար արտադրական գործոնների միացմանը:
Արտադրության գործոններ.
·         Հող՝ այն բոլոր տարածքները, որոնք կարող են որպես ռեսուրսներ ծառայել բարիքներ ստանալու համար(օր.՝գործարան, արհեստանոց)
·         Կապիտալ՝աշխատանքից ստացվող եկամուտի ինքնարժեքից բացի ստացված հավելալ %-ները(օր.՝եթե 1կգ խնձորի ինքնարժեքը 200դր. է, իսկ մենք այն վաճառում ենք 400դր.-ով, ապա մեր կապիտալը կազմում է 200դր.),
·         Աշխատուժ` մարդիկ, ովքեր աշխատում են բարիքի արտադրության համար(օր.՝ հացթուխ, բանվոր, դերձակ),

·         Ձեռներեցություն` արտադրական ընթացքի, աշխատուժի աշխատանքի կազմակերպիչը, ով ստանում է արտադրանքի շահույթը(օր.՝արտադրական ձեռնարկության տնօրեն):

No comments:

Post a Comment