Tuesday 21 April 2015

Պահանջարկի և առաջարկի տեսություն

Պահանջարկը բարիքների այն քանակությունն է, որը սպառողները ցանկանում են և ի վիճակի են գնել առկա շուկայական գնի պայմաններում:  Ապրանքի գնի նվազման պարագայում մեծանում է դրա նկատմամբ պահանջարկը և հակառակ, գնի բարձրացումը հանգեցնում է պահանջարկի նվազման:
Օգտակարություն և սահմանային օգտակարություն
Բարիքի օգտակարությունը մարդու այս կամ այն պահանջմունքը բավարարելու հատկությունն է:
Բարիքի վերջին միավորով բավարարվածության աստիճանը սահմանային օգտակարությունն է:

Պահանջարկի փոփոխության ոչ գնային գործոններ՝
Եկամտի փոփոխություն(կախված եկամտից պահանջարկները կարող են նվազել կամ աճել: Օր.՝եթե եկամուտը նվազում է, ապա պահանջարկը նույնպես նվազում է),
Սպառողական ճաշակի փոփոխություն(օրինակ հագուստների, աքսեսուարների դեպքում սա կարող է կապված լինել նորաձևության հետ, կամ եթե վերցնենք հացը, ապա վերջին ժամանակներում, կարելի է ասել, որ Հայաստանում «նորաձևության» կամ գուցե առողջության հանդեպ մեծ ուշադրությունից դրդված ավելացել է «սև»՝թեփով հացի պահանջարկը),
Գնորդների քանակ(այս գործոնը կարելի է կապել սպատողական ճաշակի գործոնի հետ),
Փոխկապակցված բարիքներ(եթե վերցնենք առաջին անհրաժեշտության պարագաները, ապա դրանց հետ կապվածության հետևանքով, այլ բարիքները ևս կարող են մեծ պահանջարկ վայելել: Օր.՝եթե վերցնենք թեյը, որպես պահանջված բարիք, ապա դրա հետ կապվածության պատճառով նաև ավելանում է շաքարավազի պահանջակը ),
Սպասումներ(կախված տվյալ բարիքի հետ կապված սպասումների բավարարմանը, հնարավոր է որ տվյալ բարիքի մի տեսակը փոխարինվի մյուսով, որի դեպքում կառաջանա տվյալ բարիքի մի տեսակի պահանջարկի աճ, իսկ մյուսի նվազում):
Պահանջարկի առաձգականությունը
Պահանջարկի առաձգականությունը իրենից ներկայացնում է գնի փոփոխության ազդեցության աստիճանը պահանջարկի մեծության վրա (գնի աճի հետ զուգընթաց նվազում է պահանջարկը):

Պահանջարկի առաձգականության տեսակները՝
Առաձգական(պահանջարկի գործակիցը>1)
Ոչ առաձգական(պահանջարկի գործակիցը<1)

Միավոր առաձգական(պահանջարկի գործակիցը=1)


Առաջարկի փոփոխության ոչ գնային գործոններ`
Ռեսուրսների գին (կախված ռեսուրսների արժեքից, փոփոխվում է նաև առաջարկվող բարիքի գինը, ըստ որի նաև պահանջարկը)
Տեխնոլոգիաներ(տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց բարիքի ստեղծումը կարող է դառնալ ավելի մատչելի, արագ, անվտանգ)
Հարկեր և դոտացիաներ(հարկերի դեպքում սպասվող շահույթի պակասը կարող է հանգեցնել գնաճի,առաջարկի նվազման, իսկ դոտացիաները, այսինքն պետության կողմից դրամական հատուցումը արտադրողներին՝վնասները ծածկելու և այլ նպատակների համար, կարող է պատճառ լինել առաջարկի որակի լավացման, գների նվազման համար )
Արտաքին ազդեցություններ կամ այլ ապրանքների գներ(այլ ապրանքների գների փոփոխությունը ևս կարող է ազդեցություն ունենալ առաջարկի վրա, քանի որ գների տատանման պատճառով հնարավոր է պահանջարկի, և հետևաբար նաև առաջարկի քանակային փոփոխություն: Օր. Եթե, որևիցե մի ապրանքի գինը բարձրացել է, ապա դրան փոխարինող ապրանքի պահանջարկը, որի գնի մեջ փոփոխություն տեղի չի ունեցել, կբարձրանա)
Շուկայում վաճառողների քանակ, այլ արտադրողի մուտք կամ ելք(մրցակցությունն իհարկե մեծ նշանակությու ունի առաջարկի համար, քանի որ առաջարկի սպառման համար անահրաժեշտ են բավարար պայմաններ, որպեսզի բազմազան տարբերակներից սպառողը ընտրի հենց տվյալ առաջարկը)
Բնական գործոններ`արտակարգ իրավիճակներ(օրինակ երաշտը, հրդեհները կարող են հանդիսանալ առաջարկի փոփոխության պատճառ)

Առաջարկի առանձգականությունը
Առաջարկի առանձգականությունը իրենից ներկայացնում է գնի փոփոխության ազդեցությունը առաջարկի մեծության վրա: Առանձգականության տեսակներն են`
Առանձգական(առաջարկի գործակիցը>1)
Ոչ առանձգական(առաջարկի գործակիցը<1)

Միավոր առանձգական(առաջարկի գործակիցը=1)







Հավասարակշռության գին
Երբ առաջարկը և պահանջարկը հավասարվում են, ձևավորվում է հավասարակշռության գին: Գինն ունի հավասարակշռվելու գործառույթ(երբ առաջարկը ամբողջությամբ կարողանում է բավարարել պահանջարկը, օր. եթե հացի պահանջարկը կազմում է 150 հատ, և դրան համապատասխան կա 150 հատ հացի առաջարկ):


No comments:

Post a Comment