Thursday 7 May 2015

Անտառահատում և դրա հետևանքներ




Անտառային օրենսդրության համաձայն անտառ հասկացությունը բնութագրվում է հետևյալ կերպ՝ ծառաթփային բուսականության գերակշռությամբ կենսաբանական բազմազանության ու բնական միջավայրի բաղադրիչներիփոխադարձորեն կապված և միմյան վրա փոխազդող ամբողջությունը, որի նվազագույն լայնությունը 10մ և որտեղ ծառերի սաղարթը ծածկում է տվյալ տարածքի առնվազն 30%-ը:
ՀՀ-ում անտառները ըստ նպատակային նշանակության բաժանվում են հետևյալ խմբերի՝
1.     Պաշտպանական նշանակության, որի մեջ մտնում են.
ա) ջրային օբյեկտների ջրապահպան գոտիների անտառները.
բ)բարձր թեքության (30 աստիճանից ավել) վրա գտնվող:
գ) անտառների վերին և ստորին սահմանների 200մետր լայնությամբ տարածքը:
դ)կիսաանապատային, տափաստանային, անտառատափաստանային գոտիներում աճող անտառները.
ե) բուսաբանական, կենդանաբանական այգիների, դենդրոպարկերի շրջակա անտառները՝ 100մետր շառավղով:
Պաշտպանական նշանակության անտառներումարգելվում է անտառավերականգման իրականացումը:
2.     Հատուկ նշաակության,որի մեջ մտնում են.
ա)բնության հատուկ պահպանվող տարածքներում ընդգրկված անտառները:
բ)քաղաքային և քաղաքամերձ անտառները:
գ)ռեկրեացիոն և առողջարարական անտառները:
դ)սահմանային, ռազմական նշանակության անտառները:
ե)պատմական և գիտական արժեք ներկայացնող անտառները:
 զ)սանիտարական գոտիները պահպանող անտառները:
3. Արտադրական նշանակության, որի մեջ մտնում են
ա)Արտադրական նշանակության անտառներն են բնափայտի շարունակական արտադրությունն ապահովող անտառները, որոնք չեն դասվում հատուկ պաշտպանականնշանակության անտառների շարքին:
բ)Արտադրական նշանակության անտառներում բնափայտի մթերումն իրականացվում է անտառաշինական նաշագծերի հիման վրա՝ միջանկյալ (խնամքի), սանիտարական և անտառավերականգնման հատումների միջոցով, հատման տարիքի հիման վրա՝ անտառի կենսաբանական առանջնահատկությունների բարելավման նպատակով՝ապահովելով շրջակաիջավայրի վրա բացասական ներգործությունների կանխարգելումը, իսկ դրա անհնարինության դեպքում՝բացասական ներգործությունների հետևանքների վերացումը:
Պետություն
Անտառածածկ տարածքի չափը նախկինում (հա)
Անտառածածկ տարածքի չափը ներկայում (հա)
Պատճառ
Հայաստան
1988թ.՝484100 հա(ՀՀ տարածքի 11.2%-ը)

Ըստ պաշտոնական տվյալների՝314100 (ՀՀ տարածքի 11%-ը)
Ըստ տարբեր փորձագիտական գնահատականների՝245000 հա(8%)
Մարդկային գործոն՝ անտառահատումներ հանքարդյունաբերության, վառելիքային ռեսուրսների, հողատարածքների ձեռք բերման պատճառով:









           Մադագասկարի և Հնդկական օվկաիանոսի կղզիներ
Մադագասկարի և Հնդկական օվկիանոսի կղզիներում կան այնպիսի բուսատեսակներ, որոնք եզակի են և միայն հատուկ են այդ տարածքին՝ էվոլուցյոն մեկուսացման պատճառով: Այժմ հաշվի չառնելով այս փաստը, խոշոր չափի անտառահատումներ են կատարվում(մնացել է անտառի 10%-ը), որը կհանգեցնի ոչ միայն այդ եզակի բույսերի անհետացմանը, այլև բնակչության համար կվերանա ելքը դեպի մաքուր ջուր (անտառահատման հետևանքով առաջացած սողանքների և էրոզիաների պատճառով):
                      Արևելյան Աֆրիկայի ափամերձ անտառներ
Այս տարածքը կազմող փոքրիկ անտառները աչքի են ընկնում իրենց կենսաբազմազանությամբ: Դրանցից պահպանվել է ընդամենը 10%-ը, որի պահպանությունը խիստ անհրաժեշտ է այնտեղ գտնվող երեք անհետացող տեսակի պրիմատների՝ Թանա գետի Կարմիր Կոլոբուսների, Մանգաբեյների և Զանզիբարի Կարմիր Կոլոբուսների համար: Այս պրիմատներից մնացել են ընդամենը 1000-1500 հատ: Նրանք դարձել են տարածքի գլխավոր տուրիստական գրավչությունը, որը լավ նախադրյալ է տեսակի պահպանության համար: Մնում է հուսալ, որ այն անտառները, որում նրանք ապրում են, չեն դառնա գյուղատնտեսական տարածքների ընդարձակման «զոհը»:
                        Չինաստանի հարավ-արևմտյան սարեր
Չինաստանն աշխարհին հայտնի է, որպես հսկա պանդայի տուն: Այստեղ է նաև հայտնաբերվել քչերին հայտնի կարմիր պանդան:
Այս տարածաշրջանի տարածքները կրճատվում են գյուղատնտեսության, ճանապարհաշինության և անտառածածկ տարածքների համար այլ սպառնալիքների պատճառով: Սակայն, որպես  ամենամեծ սպառնալիք հանդիսանում են ամբարտակները: Յանցզի գետի վրա կառուցված՝ երեք կիրճով աշխարհի ամենամեծ ամբարտակն, արդեն անվերադարձ փոխել է այն:
Եվ չնայած, որ անտառածածկ տարածքներից մնացել է ընդամենը 8%-ը, չինացիները ծրագրել են բոլոր հիմնական գետերի վրա կառուցել ամբարտակներ, որը էլ ավելի կվնասի էկոհամակարգը:
                                               Նոր Կալեդոնիա
Նոր Կաեդոնիան մի փոքրիկ տարածք է Խաղաղ օվկիանոսի հարավում՝ Ավստրալիայից 1200կմ հեռավորության վրա: Այստեղ կա հինգ էնդեմիկ բույս՝ ներառյալ աշխարհի միակ մակաբույծ, փշատերև ծառը:
Նիկելի հանքարդյունաբերության, անտառահատման, այժմ անառի 5%-ն է մնացել:
Այսպիսով, անառահատումների հիմնական պատճառներն են՝ հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսական հողահանդակների ընդարձակմումը, փայտի, որպես շինանյութի, վառելանյութի օգտագործումը, շինարարական աշխատանքները, մասնավորապես՝ամբարտակների, բնակելի կառույցների, տուրիստական հանգրվանների կառուցումը, տուրիզմը
                                                   Թեղուտ
Հայաստանի անտառների շատ քիչ մասն է այսօր մնացել: Հատկապես վերջին 15 տարում անտառները սկզբում շրջափակման եւ էներգետիկ ճգնաժամի, ապա նաեւ մարդկային շահամոլության զոհը դարձան: Որոշ ընկերություններ, բիզնեսի մոլուցքով տարված, անտառը հատեցին շինափայտ ստանալու նպատակով, չնայած մեր երկրում արդյունաբերական նպատակներով անտառի հատումն արգելված է: Բացառությամբ Շիկահողի արգելոցի, մասնավորապես նրանում գտնվող Մթնաձորի անտառի, այսօր Հայաստանում չկա որեւէ անտառ, որ այս կամ այն չափով <<բզկտված>> չլինի: Օրենքից խուսափելու և աչքի չընկնելու համար անտառի եզրերը, արտաքինից տեսանելի մասը թողնում են, իսկ ներսում արդեն անխնա հատում:
Լոռու մարզի Թեղուտ գյուղի մոտ գտնվող, մոտ 1300 հեկտար մակերեսի վրա տարածվող բնական անտառում նույնպես ապօրինի հատումներ են կատարվել: «Հայկական պղինձ» ընկերությունը նպատակ ունի Թեղուտի անտառի գրեթե կեսը՝ մոտ 600 հեկտար, հատելու գնով այնտեղ բացել-շահագործել անտառի տակ՝ ընդերքում գտնվող պղնձի եւ մոլիբդենի պաշարները, ինչպես նաեւ կառուցել այդ մետաղների կորզման ֆաբրիկա:
Պաշտոնյաները այս ամենին արձագանքում են ասելով, թե այս անտառում անհետացող, եզկի տեսակներ՝կարմիր գրքում գրանցված, չկան: Ի տարբերություն նրանց, մասնագետները՝ ի դեմս Հայկական բուսաբանական ընկերության նախագահ, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի բույսերի կարգաբանության եւ աշխարհագրության բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիելյանի, պնդում են, որ Թեղուտում կա Հայաստանի Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ ընկուզենի, որը կրճատվող ծառատեսակ է: Չնայած դրան՝ մինչեւ 2005թ. այս արժեքավոր ծառատեսակի բնափայտը Հայաստանից արտահանվում էր: Հատկապես Բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանի պաշտոնավարության օրոք կիլոգրամը 6 ԱՄՆ դոլարով Եվրոպա էր արտահանվում նույնիսկ հայաստանյան ընկուզենու կոճղարմատը, որտեղ այն օգտագործվում էր ավտոմեքենաների ներքին հարդարման նպատակով:
Բացի ընկուզենուց, Թեղուտի անտառում կան դարձյալ նույն գրքում գրանցված Տրաուտվետերի թխկի (կրճատվող ծառատեսակ), ինչպես նաեւ կովկասյան խուրմա՝ էբենազգիներից, որն առաջին կարգի պատկանելություն ունի եւ դեռ 1989-1990թթ. պաշտոնապես համարվել է խիստ հազվագյուտ եւ անհետացման եզրին գտնվող ծառատեսակ:
Է. Գաբրիելյանը տեղեկացրեց նաեւ, որ Թեղուտում կան Հայաստանի Կարմիր գրքում գրանցված տարբեր բուսատեսակներ, մասնավորապես՝ շքանարգիզազգիների (amaryllidaceae) ընտանիքից Արտյուշենկոյի ձմեռնածաղիկ (էնդեմիկ է, այսինքն` ամբողջ աշխարհում միայն Հայաստանում է աճում, Կարմիր գրքում թյուրիմացաբար գրանցված է այլ անվան տակ(galanthus transcaucasicus ) , նեխուրազգիներից` Կոզո-Պոլյանսկու եզնակող (դարձյալ էնդեմիկ է եւ Հայաստանում էլ խիստ հազվագյուտ հանդիպող), հիրիկազգիներից` Ադամի քրքում, շնդեղազգիներից` միայն Հայաստանում աճող Միրզոեւայի ձնծաղիկ, խոլորձազգիներից' ղանձլամերային կծկծուկ, չզարգացած լիմոդորում, իսկական թռչնաբուն, կանաչածաղիկ թիթեռնկախոլորձ, երկարատերեւ եւ կարմիր եղբորոսիններ, կծկծուկ, կապիկի եւ արական խոլորձներ, Ռրվիլի դակտիլորիզ: Է. Գաբրիելյանը նշեց, որ բոլոր խոլորձազգիները, անկախ տարածաշրջանային երկրների Կարմիր գրքերում իրենց կարգավիճակներից, միջազգային մակարդակով պահպանվում են որպես առանձնահատուկ խոցելի բույսեր: Ինչ վերաբերում է Կոզո-Պոլյանսկու եզնակողին, ապա այժմ համապատասխան աշխատանքներ են տարվում, եւ առաջիկայում այն, ամենայն հավանականությամբ, կգրանցվի նաեւ Միջազգային Կարմիր գրքում:
Եթե Թեղուտում հանքավայրի բաց մշակում լինի, Շնող գետի ամբողջ ավազանը կթունավորվի` հասնելով մինչեւ Դեբետ, որն առանց այն էլ թունավորված է Ալավերդու ֆաբրիկայի պատճառով: Չմոռանանք, որ Դեբեդը լցվում է Կուր (Քուռ) գետը, որն էլ թափվում է Կասպից ծով, այսինքն` այդ ծրագրի իրականացման դեպքում մենք ջրերի անդրսահմանային աղտոտվածության համար մեղավոր ու միջազգային հանրության առջեւ պատասխանատու կլինենք:
Գիտնականի խոսքից հասկանալի է, որ Թեղուտում վերոհիշյալ մոտ 600 հեկտարը անտառի սոսկ այն մասն է, որը հատման ենթակա է միայն հանքավայրը բացել-շահագործելու եւ կորզման ֆաբրիկայի կառուցման ու շահագործման համար: Այսօր որեւէ մեկը չի կարող ասել, թե անտառի մնացած մասից քանի հեկտար կոչնչանա կորզման ֆաբրիկայի արտանետումների հետեւանքով: Թեղուտի անտառի հատումն անթույլատրելի է նաեւ այնտեղ գտնվող եւ Կարմիր գրքում գրանցված կենդանական աշխարհի ներկայացուցիչներին սպառնացող վտանգը նկատի ունենալով:
Ի վերջո, Թեղուտի անտառի հատումն անթույլատրելի է նաեւ այն պատճառով, որ դա ամենակոպիտ խախտումը կլինի «Անապատացման դեմ պայքարի մասին» եւ «Կենսաբազմազանության մասին» միջազգային կոնվենցիաների, որոնց Հայաստանը միացել է:

Այսպիսով հիվանդ, ծեր, շրջակա առողջ ծառերի համար վնասակար ծառերի դեպքում՝ անտառահատումները միայն որպես դրական երևույթ կարելի է դիտարկել, իսկ երբ անտառահատումները կատարվում են անձնական շահերից դրդված, շինարարության, ատաղձագործության համար հումք, թուղթ և այլ դեկորատիվ նյութեր ստանալու համար, ապա բնականաբար անտառահատումը կատարվում է առողջ, մեծ և երիտասարդ ծառերի հաշվին, որը ոչ այլ ինչ է, քան ինքնասպանություն: Թեպետև մահացու հետևանքները միանգամից չեն երևում, բայց ժամանակին կանգ չառնելու դեպքում տեղի կունենա անդառնալին, քանի որ մեր կենսագործունեության համար անհրաժեշտ թթվածինը ստեղծվում է հենց բույսերի միջոցով: Գիտակցելով այս ամենը մեզ միայն անհրաժեշտ է առօրյա հոգսերը հոգալով, չմոռանալ ապագայի մասին: Կարծում եմ, որ մենք հասել ենք այն գիտական աստիճանին, որը մեզ թույլ է տալիս այժմ բարեկեցիկ ապրելով, նաև ապահովել ապագա սերունդների բարեկեցությունը:    

No comments:

Post a Comment