Saturday 12 December 2015

Առաջադրանքներ

Reminds me of you, Jake. Your love of reading is WONDERFUL!  (choose wisely.)   ♥      Photo by Balys Buračas  (1897 - 1972).: «Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան» Սերգեյ Աշոտի Գալստյան (1975թ.)

Գործածական դարձվածքներ՝ ագռավի ձայն, ագռավի ճանկեր, ագռավի ճուտ, ադամի որդի(ավելի շատ գրական ստեղծագործությունների մեջ), ազատ շունչ քաշել, ազարտի ընկնել կամ ազարտի մեջ ընկնել, ազգ ու տակ, ազնիվ խոսք, ազնիվ խոսք տալ, աթոռ առաջարկել, աթոռը (տակից) խլել կամ գրավել, ալֆա և օմեգա(ավելի շատ գրական ստեղծագործությունների մեջ), ախորժակը բացվել, ախորժակը կորցնել:


Կարծում եմ, որ դարձվածքները տեքստին գրական ստեղծագործության տեսք են տալիս: Ժամանակակից տեքստերում դարձվածքների կիրառումը համեմատաբար քչացել է, որովհետև ձգտում ենք մեր խոսքն ավելի պարզ, մատչելի և հասկանալի դարձնել: Իհարկե խոսքն այն դարձվածքների մասին է, որոնք հարմար չեն այժմյան կիրառության համար, թե մեր աշխարհում տեղի ունեցող նյութական փոփոխությունների պատճառով, թե արժեքային փոփոխությունների պատճառով: Չնայած, մի ուրիշ կողմից նայելով, հանգում եմ այն մտքին, որ դարձվածքները պետք է նպաստեին խոսքի փոխաբերության պահպանմանը և կրճատմանը: 


Խմբագրել տրված տեքստը
Հայոց լեզուն ծագել է հայ ժողովրդի ձևավորմանը զուգընթաց՝ հայկական լեռնաշխարհում: Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և առանձին  ինքնուրույն ճյուղ է: Նախամաշտոցյան շրջանում մշակվել է բանավոր խոսքում՝ բանահյուսության մեջ, պաշտամունքային արարողությունների, իսկ քրիստոնեության ընդունումից հետո, նաև քարոզչության ընթացքում: Գրավոր հուշարձաններով ավանդվել է V դարի սկզբից՝  հայոց գրերի գյուտից անմիջապես հետո
Հայերենի զարգացման գրավոր փուլն ընդունված է բաժանել 3 շրջանի՝ հին հայերեն՝ գրաբար (V–XI դարեր),  միջին հայերեն (XII–XVI դարեր), նոր հայերեն՝ աշխարհաբար (XVII դարից մինչև մեր օրերը): Գրաբարին զուգահեռ գոյություն է ունեցել նաև խոսակցականը՝ բարբառային որոշ երանգավորումներով: Գրաբարով գրել և օտար լեզուներից թարգմանել են Մեսրոպ Մաշտոցը, Կորյունը, Մովսես Խորենացին, Եղիշեն, Եզնիկ Կողբացին, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին և ուրիշներ: Մատենադարանում պահվող ավելի քան 17 հզ. հայերեն ձեռագրերի մեծ մասը գրաբար է
Գրաբարի խոսակցական տարբերակը ժամանակի ընթացքում արմատապես փոփոխվելով հանգել է լեզվական նոր որակի՝ միջին հայերենի, որն ունեցել է պետական լեզվի կարգավիճակ և գործառնության լայն շրջանակներ: Հին և միջին հայերենները զգալի տարբերություններ ունեն լեզվական կառուցվածքի բոլոր մակարդակներում: Միջին հայերենով են գրել նշանավոր բանաստեղծներ ֆրիկը, Կոստանդին Երզնկացին, Հովհաննես Թլկատինցին, Մկրտիչ Նաղաշը,  Նահապետ Քուչակը և ուրիշներ: Միջին հայերենը զարգացման անցումային օղակ է՝ գրաբարից աշխարհաբար:
Աշխարհաբարը ձևավորվել է 2 խոշոր բարբառային միավորումների (արևմտահայ և արևելահայ), մասնավորապես, Կոստանդնուպոլսի և Արարատյան բարբառների հիմքի վրա: XVII դարից կազմավորվել են 2 խոշոր տարբերակները՝ արևմտահայերենը և արևելահայերենը: XIX դարի կեսին այս լեզուներն անկախ գրական լեզուներ էին: Արևմտահայերենի և արևելահայերենի տարբերությունները մեծ չեն. երկուսն էլ հավասարապես գեղեցիկ են և լրացնում են միմյանց: Այս լեզուները զարգացել են հետագա գրական մշակման,  քերականական կառուցվածքի հստակեցման, բառապաշարի հարստացման, անհարկի օտարաբանություններից մաքրման ճանապարհով
Արդի գրական արևելահայերենը, պետական լեզվի կարգավիճակի շնորհիվ, ունի հետագա զարգացման, մշակման, նորմավորման ավելի մեծ հնարավորություններ, քան արևմտահայերենը, որը սփյուռքահայության հաղորդակցման լեզուն է
Ե՛վ արևմտահայ, և՛ արևելահայ գրական լեզուներով ստեղծվել և ստեղծվում են գրական բարձրարժեք գործեր, գիտական աշխատություններ, լույս են տեսնում գրքեր թերթեր, ամսագրեր:
Հայոց լեզուն հայ ժողովրդի ինքնության պահպանման ու հարատևման միակ գրավականն է: Ուստի պետք է սիրով ու երկյուղածությամբ վերաբերվել նրան:

   «Մեր լեզուն՝ մեր հայրենիքն է»:
Ավետիք Իսահակյան

   «Աստծու հետ խոսելու միակ լեզուն հայերենն է»:
Ջորջ Բայրոն
անգլիացի բանաստեղծ

   «Ոչ մի ազգ գոյության իր կամքն ավելի ուժեղ չի արտահայտել, երկու հազար տարվա ընթացքում, որքան հայ ազգը: Ոչ մի ազգ ավելի համառությամբ չի պահպանել և ավելի խնամքով չի մշակել իր սեփական լեզուն»:
Անտուան Մեյե
ֆրանսիացի հայագետ

   «Հայ լեզուն տունն է հայուն՝ աշխարհիս չորս ծագերուն»:
Մուշեղ Իշխան
բանաստեղծ

2. Համառոտագրեք տրված տեքստը՝ վերատադրեք հինգ-վեց նախադասությամբ:

Հայոց լեզուն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և առանձին  ինքնուրույն ճյուղ է: Հայերենի զարգացման գրավոր փուլն ընդունված է բաժանել 3 շրջանի՝ հին հայերեն՝ գրաբար (VXI դարեր),  միջին հայերեն (XIIXVI դարեր), նոր հայերեն՝ աշխարհաբար (XVII դարից մինչև մեր օրերը): Տարբեր զարգացման փուլեր անցնելով, տարբեր փոփոխությունների ենթարկվելով, հայոց լեզուն գրաբարից հասել է աշխարհաբարի: Աշխարհաբարն իր հերթին ձևավորվել է 2 խոշոր բարբառային միավորումների (արևմտահայ և արևելահայ), մասնավորապես, Կոստանդնուպոլսի և Արարատյան բարբառների հիմքի վրա: Այժմ աշխարհաբարի ճյուղերից մեկը՝ արևելահայերենը, ստացել է պետական լեզվի կարգավիճակ:

3. Առանձնացրեք երկու առանցքային միտք:

Հայոց լեզուն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և առանձին ինքնուրույն ճյուղ է: Հայերենի զարգացման գրավոր փուլն ընդունված է բաժանել 3 շրջանի՝ հին հայերեն՝ գրաբար (VXI դարեր),  միջին հայերեն (XIIXVI դարեր), նոր հայերեն՝ աշխարհաբար (XVII դարից մինչև մեր օրերը):

No comments:

Post a Comment