Sunday 13 December 2015

Կամբերայի յուրահատուկ տոնածառը

Ճիշտ է, դեռ Սուրբ Ծնունդը չէ, բայց Ավստրալիան արդեն նշելու առիթ ունի: Երկիրը Գինենսի գրքի նոր ռեկորդ սահմանեց՝ արհեստական տոնածառն ամենաշատ քանակի լույսերով զարդարելով: Այս 22 մետրանոց ծառը զարդարված է 518838 շողարձակող լույսերով: Այո, շուրջ կես միլիոն լույսեր, ինչը գերազանցում է 36 մետրանոց Ճապոնական ծառին, որ դրվել է այս ամսվա սկզբին: Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Կամբերայի կենտրոնում՝ հաստատելու որ Օսակայում ճապոնական Յունիվերսալ ընկերության հինգ տարի անընդմեջ չգերազանցված ռեկորդը գերազանցված է:
-         Մենք վստահ չէինք, որ կկարողանանք ռեկորդ սահմանել: Մեր ռեկորդը պաշտոնապես հաստատելու համար՝ այսօր՝ այստեղ են եկել Գինենսի համաշխարհային ռեկորդները գրանցողները: Ամեն ինչ նախատեսված կերպով ընթացավ, և ես մեծ թեթևություն զգացի, երբ լույսերը վառվեցին, և երբ Գինենսի համաշխարհային ռեկորդներ գրանցող ներկաացուցիչը հայտարարեց, որ մենք նոր ռեկորդ սահմանեցինք:
Տարբեր կամավորականներ, ներառյալ էլեկտրականության և կառուցվածքային ինժիներներ, հրավիրվել էին՝ օգնելու,որ  ստեղծվի արվեստի գործ՝ բարեգործական հիմունքներով:

Աղբյուր՝ http://www.newsinlevels.com/products/special-christmas-tree-in-canberra-level-3/

No comments:

Post a Comment