Monday 21 December 2015

Տոնածառը՝ ջրի վրա

Դեկտեմբերի 12-ին՝ կիրակի օրը, հրավառությունների և լույսերի գունեղ տեսարանով սկսվեց Ռիո դե Ժանեյրոյի արդեն ավանդական դարձած լողացող տոնածառի նավարկությունը: 53 մետր բարձրությամբ և 350 տոննա քաշ ունեցող, մետաղական կառուցվածքով տոնածառը Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է ՝ որպես լողացող ամենամեծ տոնածառը:
Շուրջ 200000 մարդ դուրս էր եկել փողոց՝ դիտելու տոնածառի լույսերը վառելու արարողությունը, որն արդեն 20 տարի անընդմեջ Ռիոյի գեղատեսիլ ծովածոցում է լինում: Սա ազդարարում է տոնակատարությունների սկիզբը Բրազիլիայում:
Չնայած տեղացող անձրևին, մարդիկ հիացած էին արարողությամբ և, ինչպես այս ուսուցիչն է ասում, արարողությունն անմոռանալի  էր, որն ինքը կհիշի իր ամբողջ կյանքում:
Օգտագործվել են 2.5 միլիոն միկրո լամպեր, դիզայնի երեք տեսակներն ստանալու համար, որ ընտրվել են հատուկ տոնածառի համար: Այս շաբաթվա ընթացքում տոնածառը կլողա ծովածոցի երկայնքով և տեսանելի կլինի քաղաքի տարբեր անկյուններից:

No comments:

Post a Comment