Thursday 14 January 2016

Հրանտ Մաթևոսյան

Ես դեռ այնքան ծանոթ չեմ Հրանտ Մաթևոսյանին և նրա ստեղծագործություններին, որպեսզի կարողանամ հստակ կարծիք արտահայտել, բայց հստակ կարող եմ ասել, որ նա կարողանում է ստեղծել պատկեր ու ապրեցնել քեզ դրանով, զգում ես օդի բույրը, պահի լարվածությունն ու ապրելով հասնում ես վերջին՝ գրքում գրված վերջին: Բայց շարունակում ես ապրել դրանով, արդեն առանց գրված բառերի, որովհետև այդ կյանքն արդեն քոնն է: Այնքան հարազատ է ու հանգիստ, սովորականի պես, կարծես ինքդ ես ապրել:
Անկեղծ, պարզ, մաքուր, սարերի թաց կանաչի պես…
Բայց այդ պատկերի մեջ դեռ այնքան բան կա թաքնված, այնքան տեղ կա գնալու, որ չեմ կարողանում: Զգում եմ, որ կա ու ինձ է սպասում, բայց դեռ չեմ կարողանում:

No comments:

Post a Comment