Tuesday, 21 April 2015

Ավանդական տնտեսություն

Ավանդական տնտեսությունը տնտեսական համակարգ է, որտեղ սահմանափակ ռեսուրսների օգտագործումը իրականացվում է ավանդույթների և սովորույթների հիման վրա: Այս տնտեսական համակարգը համարվում է ամենահինը, հիմնականում բնորոշ է տոհմական կացութաձևերին: Ավանդական տնտեսությունում հողը և կապիտալը գտնվում են ընդհանուր սեփականության ներքո, իսկ հիմնական խնդիրները լուծվում են տոհմական կամ կիսաֆեոդալական կապերի միջոցով:

Անհատական սպառողական զամբյուղ(1 ամսվա կտրվածքով)

Նպատակ
Օրեկան ծախս
Ամսեկան ծախս
Ընդամենը
Ուսման վարձ
-
13000դր
13000դր
Ճանապարհածախս
1.տնից դպրոց՝ -
2.դպրոցից տուն՝100դր
1.տնից դպրոց՝ 5000դր
2.դպրոցից տուն՝2400դր (24օր)
7400դր
Դպրոցական այլ ծախսեր
200դր
4800դր(24օր)
4800դր
Ինտերնետ կապ
-
5500դր
5500դր
Սնունդ
1500դր
45000դր
45000դր
Հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ
-
10000դր
10000դր
Բջջային հեռախոսակապի վարձ
-
1000դր
1000դր
Կոմունալ վճարումներ՝
       1.  Լույս
       2.  Գազ
       3.  Ջուր
       4. Քաղաքային    հեռախոսակապ

-
-
- 
-

      1.  4000դր
      2.  15000դր
      3.   650դր
      4.   300դր
19950դր

106650դր

Պահանջարկի և առաջարկի տեսություն

Պահանջարկը բարիքների այն քանակությունն է, որը սպառողները ցանկանում են և ի վիճակի են գնել առկա շուկայական գնի պայմաններում:  Ապրանքի գնի նվազման պարագայում մեծանում է դրա նկատմամբ պահանջարկը և հակառակ, գնի բարձրացումը հանգեցնում է պահանջարկի նվազման:
Օգտակարություն և սահմանային օգտակարություն
Բարիքի օգտակարությունը մարդու այս կամ այն պահանջմունքը բավարարելու հատկությունն է:
Բարիքի վերջին միավորով բավարարվածության աստիճանը սահմանային օգտակարությունն է:

Անսահմանափակ պահանջմունքներ և սահմանափակ բարիքներ

Մարդն իր ողջ կենսագործունեության ընթացքում ունենում է մի շարք պահանջմունքներ, որոնց բավարարման համար անհրաժեշտ են կոնկրետ, նպատակաուղղված բարիքներ:
                                               Պահանջմունքներ
Ըստ Մասլոուի մարդու պահանջմունքները կարելի է տեսակավորել և ներկայացնել բուրգի տեսքով.
Ինքնաիրացում,
Ինքնաարտահայտում

Հարգանք,    ինքնահարգանք

Սոցիալական      պատկանելություն

Անվտանգություն       և            ապահովություն

Ֆիզիոլոգիական և կենսաբանական պահանջմունքներ

Thursday, 16 April 2015

A Test on English Proverbs

Q.1. Below are sentences that are the paraphrasing of proverbs. In each case, encircle the proverb that matches with the paraphrasing best. 

1. Usually people of the same type tend to be together.
(a) A bird in the hand is worth two in the bush.
(b) Birds of a feather flock together.
(c) Every bird likes his own nest best.
(d) Eagles catch no flies.

2. Sometimes things are not as valuable as they appear to be.
(a) All that glitters is not gold.
(b) Liberty is better than gold.
(c) Today gold, tomorrow dust.
(d) Where gold speaks every tongue is silent.

Օշո

Очень многие люди всю неделю ждут пятницу, весь месяц праздника, весь год лета, и всю жизнь счастья. А нужно радоваться каждому дню и наслаждаться каждым мгновением.

Շատ մարդիկ ողջ շաբաթ սպասում են ուրբաթ օրվան, ողջ ամիս՝ տոնի, ողջ տարի՝ ամռան և ամբողջ կայնքում՝ երջանկության: Իսկ պետք է ուրախանալ յուրաանչյուր օրով և վայելել յուրաքանչյուր ակնթարթ:

Степень близости людей определяется уютностью молчания. 
Два молчания не могут оставаться двумя… они становятся одним.

Մարդկանց մտերմության աստիճանը որոշվում է լռության հարմարավետությամբ: Երկու հոգու լռությունը չի կարող մնալ երկուսը՝ այն դառնում է մեկը:

Wednesday, 15 April 2015

Ռեկրեացիոն ռեսուրսներ

Ռեկրեացիոն ռեսուրսները հանգստի, զբոսաշրջության, առողջության պահպանման համար նախատեսված վայրերն են: Դրանք լինում են բնածին և մարդածին:
Բնածին ռեկրեացիոն ռեսուրսներ կարող են հանդիսանալ անտառները, ծովափերը, լեռնային տարածքները և այլն:
Մարդածին ռեկրեացիոն ռեսուրսներն են` պատմամշակութային շինությունները, հնագիտական, ճարտարագիտական արժեքները, արհեստականորեն ստեղծված պուրակները, դենդրոպարկերը:
Հայաստանը հարուստ է բնածին ռեկրեացիոն ռեսուրսներով՝իր անտառների, բնական հանքային ջրերի, լեռնային գոտիների և այլ տեսարժան վայրերի հաշվին: Օրինակ բնական ռեկրեացիոն ռեսուրս կարելի է համարել Ջերմուկի հանքային ջրերը, որի շուրջ ստեղծվել է մարդածին ռեկրեացիոն ռեսուրս՝ առողջարանային քաղաք:
Մարդածին ռեկրեացիոն ռեսուրսներից Հայաստանի համար կարելի է առանձնացնել պատմամշակությաին հուշարձանները, իրենց հարակից տարածքներով, թանգարանները, թատրոնները, պատկերասրահները, զբոսաշրջային, առողջարանային քաղաքները և այլն: Մարդածին ռեկրեացիոն ռեսուրս է հանդիսանում Տաթևի վանքը, դրան հարակից ճոպանուղին և շրջակա տարածքները:
Այս բոլոր ռեսուրսները և այլ, դեռ չբացահայտված ռեսուրսների օգտագործումը կարելի է ավելի բարձր մակարդակի հասցնել՝ լայնամաշտաբ գովազդի իրականացման, առաջարկվող պայմանների բարելավման, բարեխիղճ և պատասխանատու վերաբերմունքի, պահանջարկին համապատասխան առաջարկի առկայության պայմաններում:
Հայաստանում ինձ համար նախընտրել տուրիստական վայրերի հնգյակ (շուտով):

Աշխարհի ռեկրեացիոն ռեսուրսներից, կարծում եմ, որ մեզ ավելի հայտնի են մարդածին ռասուրսները, ինչպիսիք են՝ Պիզայի աշտարակը, Կոլիզեյը, Էյֆելյան աշտարակը, Բիգ Բենը, Թաջ Մահալը և այլն:Սակայն, այս փաստը դեռ չի նշանակում, որ բնական ռեսուրսները զիջում են մարդածին ռեսուրսներին՝ իրենց գեղեցկությամբ, պահանջվածությամբ և հետաքրքրությամբ:
Ամենից շատ այցելվող քաղաքների 10-ակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Այսպիսով, կարծում եմ որ Հայաստանում նույնպես հնարավոր է զարգացնել տուրիզմի ճյուղը, որը ոչ միայն կօգնի մեր պետությանը մեծ ճանաչում ձեռք բերել՝ աշխարհի մասշտաբով, այլ նաև կնպաստի մեր պետության տնտեսության զարգացմանը: Մենք ունենք նախադրյալներ այդ զարգացումը ապահովելու համար, միայն անհրաժեշտ է լինել մի փոքր աշխատասեր, ստեղծել ռեսուրսներ, իսկ եղածներն էլ զարգացնել: Ողջ աշխարհի ռեկրեացիոն ռեսուրսների հետ կապված կուզեի նշել, որ կարծում եմ պետք է ավելի մեծացնել ուշադրությունը բնական ռեսուրսների նկատմամբ և դրանց վերաբերվել մեծ հոգատարությամբ, այլ ոչ թե միայն դիտարկել շահի տեսանկյունից:

Sunday, 12 April 2015

Ողջույն Խոր Վիրապ կամ արշավ 2

Օրը շաբաթ էր, անձրևոտ, մռայլ, բայց դա ամենևին էլ չխանգարեց ճամփորդությանը: Ինչպես կարող էր խանգարել, այդ գեղեցիկ գարնանային եղանակը, եթե մեզ սպասում էր Տափի ամրոցը և անակնկալ ուղևորությունը դեպի Խոր Վիրապ:
Տափի ամրոցը, որը գտնվում է Արարատի մարզում, Xդ. կառույց է: Այն վերջերս է նորոգվել: Այնտեղ հասնելու համար անհրաժեշտ էր որոշակի տարածք ոտքով քայլել, որը տեղացող անձրևի հետևանքով բավական ցեխոտ էր: Կողքից գումարվում էին հեռվում գտնվող սարերի կատարների մշուշը, կանաչ ու խաղաղ տեսարանը: Էլ ուրիշ ինչ է անհրաժեշտ ընկերներով արշավ գնալու համար: Բերդում շրջելու ընթացքում մեզ միացավ Խոսրովի արգելոցի աշխատակիցը, ծանոթացրեց տեղանքին, պատասխանեց մեր բոլոր հարցերին: Բերդից վերադառնալուց պարզ էր, որ Խոսրովի արգելոցում զբոսնելն այնքան էլ հարմար չէր, այդ պատճառով հաջորդ կանգառն անձամբ ինձ համար մեծ անակնկալ ստացվեց: Մենք Խոր Վիրապում էինք: Առաջին անգամ էի այնտեղ: Առեղծվածներով, դրական էներգիայով լի վայր էր: Ինջնելով այն վիրապը, որտեղ Գրիգոր Լուսավորիչը մնացել է շուրջ տասներեք տարի, ես հասկացա թե ինչ մեծ հրաշքով է նա փրկվել:
Այս գեղեցիկ ճամփորդությունն իր հագեցնող էներգիայով, հոգու անկեղծ ժպիտով և վառ տպավորություններով ևս մեկ ապացույց էր այն բազմաթիվ ապացույցների կողքին, թե որքան կարևոր են ընկերները և նրանց հետ անցկացրած ամեն մի վայրկյանը:

Շնորհակալություն լավ օրվա համար:

Thursday, 2 April 2015

Նավզիկե

Չարենցն այս ստեղծագործության մեջ նկարագրել է իր՝ պոետի մուսան, որը փոփոխական կնոջ տեսքով է: Նա մերթ սպիտակ էր՝ մարմարիոն արձանի պես, մերթ միկենյան կավե մի վազ, մերթ եգիպտուհի: Նա և՛ օձ էր, և՛ անմեղ մի կույս, և՛ շորերով շրշուն, և՛ ամբողջովին մերկ: Թե՛ քնքշություն էր, նուրբ, մանկան պես, թե՛ կատաղություն, մոլեգին կրակ:

Տարօրինակ էր նրա մուսան, նրա Նավզիկեն՝  և՛ իրական էր, և՛անիրական, մշուշների մեջ, հեռվում, հեռավոր լույսի շողի պես, անվերջ փնտրվող, սպասումներ, հույսեր առաջացնող, անհասանելի երազ էր նա, անվերջ ցնորք էր, անհրաժեշտ կետ, որին կնայեր, կհիանար, որից կկառչեր, որ էլ պոկ չգար: Բայց փոփոխական էր նրա Նավզիկեն, հեշտ չէր բռնել նրան, չէ որ երազ էր, քնքուշ մեգ, որ ցրվում էր մոտենալուն պես:

Friday, 27 March 2015

Ճամփորդություն դեպի Արզական և Բջնի


Մարտի 25-ին մի խումբ Սեբաստացիներ ընկեր Հասմիկի ուղեկցությամբ ճանապարհվեցինք դեպի Արզական և Բջնի: Եղանակը հիանալի էր, իսկ բնությունն՝ իր անկրկնելի գեղեցկությամբ հիացնում էր և իր խաղաղությունը փոխանցում բոլոր ներկաներիս:Դարերի պատմություն ունեցող և զարմանալի կերպով պահպանված եկեղեցիները, Պահլավունիների բերդից մնացած հիշողությունները՝ փլատակների տեսքով, սարերի քամին և հրաշալի տեսարանը, որ բացվում էր այդ բարձունքից, յուրօրինակ զգացում էր արթնացնում՝ հայրենիքի հանդեպ ունեցած սիրո զգացում:Այս վեհ զգացումները ցավոք ընդհատվում էին տեղ-տեղ նկատվող աղբակույտերով: Տարածքի բնակիչները բողոքում էին ջրամատակարարումից, աղբահանությունից: Կային բազում խնդիրներ, որոնց դեռ կանդրադառնանք, բայց նախ կցանկանայի նշել, որ մենք ունենք հիասքանչ բնություն և պայմաններ՝ Հայաստանում էկոտուրիզմը զարգացնելու համար, միայն անհրաժեշտ է մի փոքր աշխատել, ստեղծել հարմարություններ, բայց որ ամենակարևորն է ստեղծել բարեկեցիկ պայմաններ տեղի բնակիչների համար: Միայն այդ դեպքում տեղացին կկարողանա ներկայացնել երկիրը՝ իր որջ գեղեցկությամբ, իսկ զբոսաշրջիկն էլ արդեն իսկ առաջին այցելության ընթացքում կմտածի կրկին այստեղ վերադառնալու մասին:Բնության գեղեցկությունը լրացրեցին, իսկ մարդկային անփութության հետևանքներից մի փոքր շեղեցին նոր ծանոթությունները, բացահայտումները, ծիծաղաշատ, համարձակ և ուսուցողական խաղերը: Այսպիսով իմ առաջին արշավը հիանալի անցավ:

Friday, 20 March 2015

«Տնտեսական միամսյակ» ուսումնական ստուգատես

Այսօր՝ մարտի19, «Տնտեսական միամսյակ»-ի շրջանակներում կրկին բացահայտումների օր էր հայտարարված, բայց այս անգամ արդեն անծանոթ միջավայրում: Երեք սեմինարի հասցրել եմ ներկա գտնվել, տպավորվել՝ նույնպես: Այսօրվա յուրօրինակ անակնկալը այցելությունն էր Կենտրոնական բանկ: Զարմանալի կերպով պահպանված մետաղադրամներ, որոնցից շատերը հատվել են հազարավոր տարիներ առաջ, արվեստի գործ դարձած թղթադրամներ, թղթադրամի ստեղծման բազմաթիվ գաղտնիքներ և այլ հետաքրքիր երևույթներ կապված փողի և դրա պատմության հետ ներկայացվեց մեզ շրջայցի առաջին մասում, իսկ երկրորդ մասում արդեն ծանոթացանք ֆինանսական շուկայի, մեզ շրջապատող տնտեսական աշխարհի և դրա ղեկավարման հետ: Կենտրոնական բանկի աշխատակիցները սիրով պատասխանեցին մեր բոլոր հարցերին, և չնայած նրան, որ այդքան շատ գիտելիքներ մեզ տվեցին, դեռ վերջում էլ, որպես ուրախ ավարտ նվիրեցին օգտակար և համեղ նվերներ:

Հետաքրքիր էր թե՛ շրջայցը ցուցասրահներով, թե՛ երկար ճանապարհը դեպի դպրոց: Միակ բանը, որ ինձ ավելորդ թվաց, դա չափազանց հոգածությունն էր թղթադրամի և դրա ստեղծման համար անհրաժեշտ դետալների նկատմամբ: Կարծում եմ, որ արժե այն ջանքերից, որ թափվում է այդ գործընթացի վրա, մի փոքր էլ հատկացնել տնտեսական ոլորտում բարենորոգումներ կատարելու համար: Չէ որ Կենտրոնական բանկի գլխավոր գործառույթը գների կարգավորումն է և եթե այն կատարվի ինչպես հարկն է, ապա դրա հետևանքով ոչ միայն կբարելավվի մեր տնտեսական վիճակը, այլ նաև կվերականգնվի քաղաքացու վստահությունը և հավատը իր երկրի նկատմամբ, որն իմ կարծիքով ամենակարևորն է: Եթե լինի վստահություն, ապա այլևս կարիք չենք ունենա այդքան շատ պաշտպանական միջոցառումներ կիրառելու կեղծարարություններից խուսափելու համար, քանզի քաղաքացին վստահ կլինի, որ պետությունը կարող է ապահովել  իր բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ պայմաններ և չի գնա նմանատիպ խարդախությունների` իր գոյությունը պահպանելու համար: Չնայած այս ամենին, ես ուրախ եմ, որ դրամը որպես ազգային տարր անուշադրության չի մատնվել:

Wednesday, 11 March 2015

Խոսքի մշակույթ. կարճաժամկետ առաջադրանք բոլորի համար

1. «Ցլամարտիկը»
Աղջիկը սիրում էր տղային:
Գիտեր, որ նա ամենահմուտ ցլամարտիկն է:
Նա բոլորից լավ էր տիրապետում մուլետին, իսկ փայլատակող սուրը կարծես նրա ճկուն ձեռքի շարունակությունը լիներ։ Սակայն չնայած նա ամենաճկունն ու արագաշարժն էր, գեղեցիկն ու անվախը, այդպես էլ հռչակավոր մատադոր չդարձավ:Մատադոր լինելու համար նրան պակասում էր ամենագլխավորը: Նա երբեք դուրս չեկավ մարտադաշտ հաղթանակած, ամեն անգամ տատանվում էր, ասում.«գուցե այս անգամ, էլ…»:

Իրականում նրան մատադոր դառնալու համար խանգարեց աղջկա քնքուշ հայացքը, հիացմունքից այրվող աչքերը, որ կատարելություն էին պահանջում: Վախենում էր: Վախենում էր սխալվել, կորցնել անվերադարձ, այդ պատճառով էլ վճռական պահին, երբ մի քիչ էլ ու հաղթանակն իր ձեռքերում կլիներ, որոշեց թողնել ցլամարտը, լինել աղջկա հերոսը՝ տանը, հենց նրա կողքին, այլ ոչ թե մարտադաշտում: Գուցե դա լավագույն տարբերակ էր: